Լրահոս
Օրվա լրահոսը

«90 տոկոսի» օրենքը

Մայիս 29,2014 10:25

Տարբեր քաղաքական եւ հասարակական շրջանակներ ժամանակ առ ժամանակ թվեր են հրապարակում, որտեղ անպայման ի հայտ է գալիս «90 տոկոսը»: Մենք մասնագիտական սոցիոլոգիական հարցումներին չենք հավատում, քանի որ դրանք մշտապես ջախջախիչ հաղթանակ են կանխատեսում իշխող կուսակցություններին եւ գործող նախագահներին, մինչդեռ էմպիրիկ իրականությունը ցույց է տալիս, որ վերջին 22 տարում նրանց երկրպագուների թիվը Հայաստանում մեծամասնություն չի կազմում:

Քանի որ գիտական սոցիոլոգիան մեզանում հարգի չէ, մնացած` «տնայնագործական» սոցիոլոգների հետ մենք նույն ձեւով ենք վարվում, մանկական խաղի նման` «հավատում եմ-չեմ հավատում»: Դե, ես էլ փորձեմ այս խաղը խաղալ եւ մի փոքր էլ մեկնաբանեմ, թե ինչու եմ հավատում:

Հայաստանցիների 90 տոկոսը դեմ է արագաչափերին: Հավատում եմ: Որովհետեւ այդ 90 տոկոսը ցանկանում է իրենց մեքենաները քշել 100 կիլոմետր ժամ արագությամբ ու չտուգանվել: Արագաչափերը կոտրում են իրենց` արագ քշելու «կայֆը», դրա համար էլ այդ 90 տոկոսից առավել հերոսական հակումներ ունեցող մարդիկ, կարելի է ասել` նվիրյալները, կոտրում են արագաչափերը:

Մանր բիզնեսով զբաղվողների 90 տոկոսը դեմ է, որ իրենց ազատեն հարկերից` լիակատար թափանցիկության դիմաց: Հավատում եմ: Որովհետեւ «անթափանցիկության» շնորհիվ նրանք ավելի շատ փող են աշխատում, քան կտնտեսեն հարկեր չվճարելու դեպքում:

Հայաստանցիների 90 տոկոսը դժգոհ է իր սոցիալական վիճակից: Հավատում եմ: Մարդիկ ասում են` ինձ մի գործ տվեք, ես մանրից բզբզեմ եւ լավ փող ստանամ: Չգիտեն, որ այսօրվա պայմաններում պետք է ոչ թե սպասել՝ մինչեւ մեկը քեզ գործով ապահովի, այլ ստեղծել, նախաձեռնել այդ գործը: Չնայած ապահովելու դեպքում էլ մարդիկ միշտ չէ, որ համաձայն են աշխատել: Իրական պատմություն աղետի գոտուց: Մի մարդ խնդրել է ծանոթիս, որ նրան աշխատանքի դասավորի: Ծանոթս միջնորդում է, եւ նրան հրավիրում են աշխատանքի: Բայց կյանքից բողոքող այդ անձնավորությունը հրաժարվում է, որովհետեւ այդ դեպքում զրկվելու է աղետյալի իր նպաստից, որը նա համատեղում է «սեւ նալով» վարձատրվող եւ չգրանցած «թեթեւ գործի» հետ: Չնայած նպաստը եւ «սեւ նալը» իրար հետ միասին երկու անգամ ավելի քիչ են, քան առաջարկվող գործի աշխատավարձը:
Հայաստանցիների 90 տոկոսը կողմ է մեր երկրի` Մաքսային միությանը անդամակցելուն: Այ, դրան մի քիչ չեմ հավատում: Կարծում եմ՝ այդ տոկոսն իրականում 95 է: 250 տարում մարդկանց ուղեղն այնքան են լվացել, որ Մաքսային միությունը չընդունողները հիրավի դարձել են մարգինալ:

Այս հոդվածը կարդացողների 90 տոկոսը ինձ հետ համաձայն չէ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. alfred says:

    Ես մոտ 100 հոգու նույն հարցն եմ տվել,լավ չի լինի եթե արգելված տեղով փողոցն անցնելու համար անցորդից 3000դրամի փոխարեն 10000 դրամ տուգանեն:Եվ համարյա բոլորն էլ նույն բանն էին ասում «բա փողը որտեղից պիտի տամ»Ես լրիվ համամիտ եմ հարգարժան խմբագրի հետ:

  2. David says:

    Ազնիվ խորհուրդ- Հաց քիչ օգտագործեն, միայն հաց և տրամաբանությունը կայցելի:


    I’m the son of thistroubled century,
    of this planet
    and of this globe.
    If it was my will
    I surely
    wouldn’t have chosen this planet:
    I’m not a psychiatrist…
    If it was my will
    I surely would wipe
    this plague off
    from the clever-showing faces,
    I surely would wipe
    this malady of diplomas,
    that makes one to pretend
    “Well-educated”,
    I surely would wipe
    this genetic infectious disease
    of boastfulness and vainglory,
    If it was my will
    the men would go to the universe
    instead of battle-field,
    If it was my will
    The man wouldn’t look for
    a sponsor,
    a powerful godchild,
    a swelled godfather,
    a deputy-
    sleeping in the hall of conscience…
    If it was my will…
    some wouldn’t throw bones for the dogs
    and some wouldn’t rob the bones from the dogs…
    If it was my will
    I surely would wipe
    this disease of dullness
    from the human race.
    My poor planet,
    You are so bored of
    the mouldy mind of the humanity,
    You’re fed up wiith his rapacious nature…
    Sometimes you shrink
    and ponish the human race
    by carthquakes…Well,
    you want to give an universal lesson!
    None understands you…
    because
    there are so mony heads
    in the worlr,
    yet there$s so little mind,
    The money and the chair
    has become nowadays god!
    Eh…well….my planet,
    7 come to this world;
    this is what I see-
    8t$s an obscured century
    and one has to blow this darkness away
    by lamps and lanterns.
    I’m a cache of light,
    I’m a shelter of words,
    My lovely planet,
    My blue gold!

  3. ՀՀ քաղաքացի says:

    Կիսաճշմարտություն է…………..

    Հայաստանցիների 90 տոկոսը դեմ է արագաչափերին: Հավատում եմ: Որովհետեւ այդ 90 տոկոսը ցանկանում է իրենց մեքենաները քշել 100 կիլոմետր ժամ արագությամբ ու չտուգանվել, որովհետեւ չի տուգանվում նախարարը, նրա որդին եւ այլն…. Իսկ ինչպես գիտեք` հիմար օրինակը վարակիչ է…

    Եվ այսպես շարունակ… Ահա թե ինչու է 90 տոկոսը դարձել վատ….

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Դե, եթե ես ենթադրում եմ, որ նախարարը կամ նրա որդին չի տուգամվում, ապա դա միանգամայն արդարացնում է իմ` 100 կիլոմետր ժամ քշելը եւ մնացած օրենքները խախտելը:

      • Արսեն says:

        Ձեր այդ տեսությունը (օրինականություն «ներքևից») ուտոպիա է, իսկ դա պլյուս իշխանություն կրողների նկատմամբ ոչ բռնի գործողություննրի քարոզը՝ հասարակության և պետության տվյալ վիճակի հավերժականացման երաշիք է։
        Օրինականությունը լինում է երկարատև, երբ «վերևի» և «ներքևի» միջև կա պայմանավորվածություն, պայմանագիր, որտեղ հաշվի են առնված յուրաքանչյուր «կողմի» շահերը, և յուաքանչյուրի համար նախատեսնված են պատիժներ և վերահսկողության ռեալ մեխանիզմներ։
        Ւնչ որ առաջարկվում է ձեր մոտ. «ես՝ «ներքևս» կատարում եմ ձեր «վերևի» կողմից իմ վրա դրված «օրինականության» պահանջները, իսկ դուք «վերևներդ»՝ նայեք թե ինչ օրինակարգ եմ ես, ամաչեք և ինքներդ էլ օրինանությունը հարգեք…»։
        Եթե ես քշում եմ առավելագույնը 50կմ/ժ դա խանգարելու է, որևէ «լավ տղու» քշել 150 կմ/ժ?
        Եթե ես ոչինչ չեմ գողանում, դա խանգարելու է, որևէ պաշտոնյաի, գողանալ բյուջեն?
        Եթե ես ոչ մեկին չեմ ծեծում և չեմ հայհոյում՝ դա խանգարելու է Լիսկաներին մարդկանց վրա կրակել?
        «Ներքևին» կոչելով օրինականության առանց «վերևի» պարտադրանքի ռեալ մեխանիզմի ներդրման (իսկ վերևի նկատմամբ քաղաքակիրթ պարտադրանքներց ոչ մեկը Հայաստանում՝ (հաշվի առնելով երկրի վիճակը) գործուն չէ։ Մնացել է միայն «փողդ կխլեմ, վիզդ կկտրեմ»-ը), «ներքևին» հանձնում եք «վերևի»՝ ողորմածությանը։ (ինչպես չհիշես Սերժի. «Հանդիպեմ, որ ինչ անեմ»-ը?..)))…) Ւրենք հարգեն իրենց կողմից առանց քո կարծիքը հաշվի առնելու, «քո» համար գրված օրենքը, որ ինչ անեն?..)))..
        Ւ վերջո, որն է իշխանության գույության նպատակը? (Խոսքը «պետական իշխանության», ոչ թե Հայաստանյան «իշխանության» մասին է, այնտեղ իշխանության են գալիս՝ վայելելու համար։)
        …. Հոգնեցի… Մնացածը հաջորդիվ…))…

  4. Աբո says:

    (Հայաստանցիների 90 տոկոսը դժգոհ է իր սոցիալական վիճակից):Երկրագնդի 90 տոկոսը դժգոհ է իր սոցիալական վիճակից,որովհետև ամբողջ հարստությունը կուտակված է մնացած 10-ը տոկոսի ձեռքում:
    (Հայաստանցիների 90 տոկոսը դեմ է արագաչափերին) և (Հայաստանցիների 90 տոկոսը կողմ է մեր երկրի` Մաքսային միությանը անդամակցելուն):Ամեն ինչ պարզ է՝ եթե 90 տոկոսը դեմ է արագաչափերին,իսկ Եվրոպայում արագաչափիչները անհամեմատ շատ են,դրա պատճառով ել այդ 90 տոկոսը դեմ է Եվրոինտեգրմանը,իսկ Ռուսաստանում՝ ոնց ասում են (давай договоримся ) 🙂

  5. Զավեն says:

    Պարոն Աբրահամյան, փորձեք մի պահ մոռանալ թվերը 100 կմ ժամ արագությունը և նայեք իրերին հայ քաղաքացու աչքերով:Նա քշում է 60 կմ ժամ արագությամբ,գրպանում ընդամենը 3 լիտր բենզինի փող,որով պետք է հաց առնի և հանդիպում է արագաչափի,այսինքն ինչ որ մեկին,որը չգիտես թե որ իրավունքով, իրավասու է իրեն տուգանել,ախր էդ տուգանողն ով է? ինչու է հենց ինքը? ինչ մրցույթ է նա շահել,որ դարձել է տուգանող,արդյոք այդ տուգանողը ապացուցել է,որ նա ամենամատչելի տուգանողն է,ամենապրոֆեսիոնալ և արդար տուգանողն է,իհարկե ոչ,նա տուգանում է,որովհետև նա իրեն թագավոր է զգում,իսկ դա մարդկանց նյարդայնացնում է:Դուք ինքներդ եք ասել,որ պատահական մարդիկ,վա-ենում են Հայաստանում ներդրում կատարելուց,որեմն ով է այդ ներդրում կատարողը?,Դուք լրագրող եք,պարզեք այդ հարցը և կխոսենք փաստերով:

  6. Արսեն says:

    Սիրելի…)))… Մաքսամիությունասերներ… Ինձ շատ է հետաքրում ձեր կարծիքը՝ …. «իմպերիայի կազմի մեջ մտնելը՝ երկրի անվտանգության երաշխիքն է» թեմայով կռուտիտների հերթական մոդիֆիկացիան… Հաշվի առնելով ՍՍ-ին առաջադրված ուլտիմատումը…. Անհամբեր սպասում եմ…))))…

  7. Ruben says:

    Ձեր հոդվածը կարդացողների 90 տոկոսը հավանաբար արտասահմանում են, օրինապաշտ եւ Ձեզ հետ համաձայն են:
    100 տարին մեկ Հայկական լեռնաշխարհի բնակչության 90 տոկոսը վերաբնակվում է օտար երկրներ “վերադաստիարակվելու” կամ (նախկինում) “վերադաստիարակելու”:
    Երբ ՀՀ օրինապահը դառնա օրինապաշտ, այդ ժամանակ էլ կարելի է խոսել “90 տոկոս” խնդրի մասին:

  8. alfred says:

    Դե մենք հայերս Հայաստանում առյուծ ենք, չենք ուզում օրենքին ենթարկվել,բայց դրսում փոքրանում ենք,վախից դառնում օրինապաշտ:

  9. Hakob says:

    այս հոդվածը կարդացողների 90 տոկոսը կարծում է, որ Արամի մոտ ինքն իրան մեծարելու մանիա կա: սակայն սա կարդացողների 90 տոկոսը սրա հետ համաձայն չէ, քանի որ մնացածի 90 տոկոսը համաձայն է մտնել Գերմանաի կազմի մեջ, իսկ սա չընդունողների 90 տոկոսը չի համարում, որ Բերլուսկոնին գեյերին չի սիրում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031