Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն Ուկրաինայում քաղաքական եւ տնտեսական իրավիճակի զոհ է դարձել:
Ռումինական լրատվամիջոցները գրում են, որ իրենց հայրենակիցը կցանկանար թողնել Դոնեցկը եւ հեռանալ ավելի հանդարտ Եվրոպա, սակայն հայտնվել է 10 տարի Դոնեցկում վաստակած ամբողջ կապիտալը կորցնելու վտանգի առջեւ, քանի որ ուկրաինական բանկերից մեկում նրա հաշիվներն արգելափակվել են: Հիմա մարզիչը կարող է բանկից մեկ գործողությամբ հանել ընդամենը հազար եվրո:
Լուչեսկուի պայմանագրի ժամկետը միլիարդատեր Ռինատ Ախմետովի ակումբի հետ գործում է մինչեւ 2015 թվականը եւ ռումինացի մարզիչը մեկ մրցաշրջանի ընթացքում ստանում է 3 միլիոն եվրո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը kicker.de-ի