Բրազիլական «Ատլետիկո Մինեյրո» թիմի կիսապաշտպան Ռոնալդինիոն որոշել է ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին Ռիո դե Ժանեյրոյում գտնվող իր շքեղ առանձնատունը վարձով տալ՝ օրը $15,5 հազարով:
Աշխարհի ամենատիտղոսակիր ազգային հավաքականի եւ կատալոնյան «Բարսելոնի» նախկին խաղացողն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում: Նա իր հայտարարության մեջ մասնավորապես ասում է, որ Բրազիլիայի ազգային առաջնությունում հայտարարվող ընդմիջման ժամանակ ինքը մեկնելու է Ռիո դե Ժանեյրոյից՝ Բելու-Օրիզոնտեում հանգստանալու եւ ցանկանում է այդ ընթացքում գումար աշխատել:
Աշխարհի հնգակի չեմպիոն թիմի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին աշխարհահռչակ ֆուտբոլիստին չի ընդգրկել տանը կայանալիք աշխարհի առաջնությանը նախապատրաստվող հավաքականի ընդլայնված կազմ:
Կարդացեք նաև
Ա. Հ.
«Առավոտ» օրաթերթ
28.05.2014