Լրահոս
Օրվա լրահոսը

Կմասնակցեն միայն նրանք, ովքեր կարող են արժանապատիվ հանդես գալ

Մայիս 29,2014 13:55

Հունիսի 20-28-ը Կազանում անցկացվելու է ծանրամարտի աշխարհի երիտասարդական` մինչեւ 20 տարեկանների առաջնությունը, որին Հայաստանը մասնակցելու է տղաների ոչ ամբողջական կազմ ունեցող թիմով:

Առաջնությանը նախապատրաստվում են 69 կգ քաշայիններ, գյումրեցիներ Ժորժ Եղիկյանն ու Վարդան Միլիտոսյանը եւ 105 կգ քաշային Մկրտիչ Մկրտչյանը:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան մրցավայր գործուղվող ծանրորդների թվաքանակի հետ կապված խնդիրներ չունի: Հարցն այն է, որ այստեղ որդեգրել են հետեւյալ սկզբունքը. պաշտոնական առաջնություններին պետք է մասնակցեն նրանք, ովքեր ի վիճակի կլինեն նորմալ ու արժանապատիվ հանդես գալ: Այնպես որ, եթե մարզիչները համարեն, որ վերոնշյալ երեք ծանրորդներն էլ պատրաստ են, բոլորն էլ կմեկնեն:

Հայ մարզասերները սովորել են, որ մեր տարբեր տարիքային խմբերի հավաքականները պաշտոնական առաջնություններում գրեթե միշտ հանդես էին գալիս ամբողջական կազմերով: Սակայն հիմա, ինչպես ասացինք, վերաբերմունքը մի փոքր այլ է: Նրանք, ովքեր Կազանից առաջ դեռ պատշաճ մարզավիճակում չեն, շարունակում են մարզվել` նախապատրաստվելով նոյեմբերին Կիպրոսում կայանալիք Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությանը:

Հարց կարող է առաջանալ, թե մեր աղջիկներն այս անգամ ինչու՞ չեն մասնակցում աշխարհի երիտասարդական առաջնությանը: Մոտեցումը կրկին նույնն է: Մեր ունեցածը հիմնականում պատանի աղջիկներն են եւ մեծահասակները: Վերջինները պատրաստվում են տարվա գլխավոր մեկնարկին` աշխարհի առաջնությանը: Եվ նրանք, ովքեր դեռ 20 տարեկան են, պետք է օգնեն մեծերին` յոթ քաշային կարգերը լրացնելու եւ 2016 թվականի օլիմպիական խաղերի` հնարավորին չափ շատ վարկանիշային միավորներ հավաքելու համար:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031