Լրահոս
Օրվա լրահոսը

Օբաման վստահ է, որ ԱՄՆ-ին հաջողվել է մեկուսացնել Ռուսաստանին. РИА Новости

Մայիս 28,2014 21:14

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարծիքով, իրենք կարողացել են ազդել աշխարհի հասարակական կարծիքի վրա և Ղրիմը միացնելուց հետո կարողացել են միջազգային ասպարեզից մեկուսացնել Ռուսաստանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Համաշխարհային կարծիք ձևավորելու հարցում մեր հնարավորությունները օգնեցին անմիջապես մեկուսացնել Ռուսաստանին:  Ամերիկայի առաջնորդության շնորհիվ աշխարհը միանգամից դատապարտեց Ռուսաստանի գործողությունները: Եվրոպան և Մեծ յոթնյակը միացան մեզ պատժամիջոցներ կիրառելիս, ՆԱՏՕ-ն ամրապնդեց Արևելյան Եվրոպայի նկատմամբ իր պարտավորությունները, Արժույթի միջազգային հիմնադրամը օգնում է Ուկրաինայում կայունացնել տնտեսությունը, ԵԱՀԿ-ը աշխարհին ցուցադրեց Ուկրաինայի անկայուն շրջանները», – ասել է Օբաման՝ ելույթ ունենալով Նյու Յորքի Վեսթ Փոյնթ ռազմական ակադեմիայում:

«Համաշխարհային կարծիքի և համաշխարհային կառույցների մոբիլիզացիան ռուսական քարոզչության, ռուսական զորքի և զինյալների հակակշիռը դարձավ», – ասել է ԱՄՆ առաջնորդը՝ ավելացնելով, որ իրենք չգիտեն, թե ինչպես կզարգանա իրավիճակը, բայց իրենց աջակցությունը ուկրաինացիներին թույլ տվեց ընտրել իրենց ապագան:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031