Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Դոնեցկում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ 4 պատվիրակներին առևանգել են անջատականները, փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Նրանց պահում է ռուսամետ խմբավորումներից մեկը, և հիմա աշխատանք է տարվում նրանց ազատելու համար», – Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը՝ նշելով, որ Ուկրաինայի իրավապահ մարմինները օպերատիվ խումբ են ստեղծել, որը զբաղվում է այդ հարցով:
ԵԱՀԿ դիտորդների հետ կապը կորել էր մայիսի 27-ին: Առևանգվածների մեջ են Թուրքիայի, Էստոնիայի, Շվեյցարիայի և Դանիայի քաղաքացիներ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ