Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Համլետ Հարությունյանը՝ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու միջադեպի մասին. «Ինչո՞ւ դատախազությունը պաշտոնապես հանդես չի եկել»

Մայիս 28,2014 20:19

«Բոլոր հանցագործները պատասխան են տալու: Այսօր ոչ միայն օլիգարխներն են հանցագործ, այլև ողջ ուժային համակարգը, պատասխանատու պաշտոն ունեցողները»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի եղբորորդու կողմից՝ երիտասարդներին առևանգելու և ծեծի ենթարկելու փաստը, այսպես պատասխանեց Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը: Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդի Էյներ Խաչատրյանի մասնակցությամբ մայիսի 25-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի արդյունքում առևանգվել էին «Կուլակ» մականունով հայտնի Գուրգեն Հարությունյանի տղաները Գոռ եւ Արթուր Հարությունյանները:

Այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հերքեց լրատվամիջոցների տեղեկությունները, թե օրեր առաջ Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդի՝ Էյներ Խաչատրյանը ծեծել, առեւանգել կամ դանակահարել է երկու երիտասարդների:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը շեշտեց, որ իրենք հիմնվում են պատկան մարմինների հայտարարությունների վրա ու երբ տեղեկացավ, որ ոստիկանապետը նման հայտարարություն է արել, ասաց. «Եթե ոստիկանապետն ասել է՝ չի եղել, ես ասեմ՝ եղե՞լ է. պետք է պատկան մարմինների հայտարարությունների վրա հիմնվենք»: Այնուհետև ասաց. «Այսօր տուժած տղաների մոր նյութը կարդացի, որտեղ ասում էր, թե նման բան չկա, թե մենք մտերիմներ ու ախպերներ ենք: Դատապարտելի է բոլոր տեսակի խուլիգանությունները, մարդասպանությունները: Բայց հետաքրքիր է, էլի, ինֆորմացիայի տարբեր աղբյուրներ կան, այսօր էլ տղաների մոր արձագանքը կարդացի, տարբեր բաներ են ասում: Ուստի ես չեմ կարող կոնկրետ գնահատական տալ ինֆորմացիայի պակասի պատճառով: Օրինակ ինչո՞ւ մեր դատախազությունը պաշտոնապես հանդես չի եկել, այդ դեպքում գնահատական կտայի: Իրարամերժ կարծիքներով՝ իմ գնահատականը սուբյեկտիվ կլինի: Պատկան մարմինները ժողովրդին պիտի ճշգրիտ տեղեկություններ տան, որ մենք կողմնորոշվենք»:

Մեր դիտարկմանը, թե նման միջադեպերն արդյո՞ք ամենաթողության արդյունք չե՞ն և չե՞ն հակասում ՀՀԿ ղեկավարության այն համոզումներին, թե կուսակցությունը երկիրը կառավարելու մեծ ունակություն ունի, պարոն Հարությունյանը արձագանքեց. «Եթե անգամ ՀՀԿ-ական չլինեի, այսօր քաղաքական դաշտում ամենահզոր ուժը ՀՀԿ-ն է: Ո՞վ է խանգարում մնացած կուսակցություններին հզորանալ: Բայց տեսնում ենք քաղաքական դաշտում գնալով կուսակցությունները թուլանում, փոշիանում են: Ի՞նչ զարմանալու բան կա: Պետք է ըմբռնումով մոտենալ: Հնարավոր է՝ մի ինչ-որ ժամանակ հետո մյուս կուսակցությունները առաջանան, հզորանան, իհարկե, հանրապետականն իր հզորությամբ, իր կառույցների հնարավորությամբ, կադրերով այսօր նախագահի խոսքին հարիր է և ոչ չափազանցեցված»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Haykuhi says:

    Անհերքելի փաստ է այն, որ արատավոր անցյալը շուտ է մոռացվում, իսկ բարեփոխված ներկան բավականին արագ տեմպով սովորականի վերածվում, դառնում աննկատ, մնում անգնահատական:
    Ոչ մի հասարակություն երաշխավորված չէ հանցավոր տարրերից, դա գիտակցում ենք բոլորս: Մեր ինքնաքննադատության հակված մտածելակերպը երևի թե թույլ չտա փաստել, որ այսօր մեր երկիրը աշխարհի ամենաապահով երկրներից է… մեր այդ առավելությունը նկատելի է անգամ “դրսի, օտար աչքի ” համար:
    Վլադիմիր Գասպարյանի օրոք ոստիկանը դարձավ ՀՀ քաղաքացու բարեկամը և պաշտպանը և զգալիորեն վերականգնվեց վստահությունն ու հարգանքը ոստիկանի ու նրա աշխատանքի հանդեպ: Սա ընդունեու համար բավական է մեկ համեմատական հայացք ուղղել դեպի ոչ այդքան հեռավոր անցյալ` ասենք 2009-2010 թթ Այսօր ավելի քան երբևէ ոստիկանությունը գործում է թափանցիկ և արդար, սատարել և շարունակելու է սատարել օրինահարգ քաղաքացուն` կանգնելով հանցավորի տարրերի ճանապարհին և անհանդուրժողականություն դրսևորելով կլանային մտածողության ու իրենց օրենքից վեր դասողների հանդեպ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031