Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքիայում փորձում են վերադարձնել ուրարտական պեղածոները. Hurriyet

Մայիս 28,2014 19:37

Թուրքիայում փորձում են վերադարձնել Վանից անօրինական ճանապարհով արտահանված  ուրարտական հնադարյան պեղածոները: «Հուրիեթ» թերթի փոխանցմամբ, Վանի Յուզունջու յըլ համալսարանի (ՅՅՀ) հնագիտության բաժնի ուսումնասիրության արդյունքում մոտ 200 հնադարյան նմուշներ, որոնք հայտնաբերվել են արտերկրյա թանգարանների ցուցադրություններում, վերադարձվել և գրանցել են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հուշարձանների և թանգարանների վարչությունում: Այդ նմուշներից են՝ սեպագիր արձանագրություններ, ոսկերչական և պատերազմական իրեր:

ՅՅՀ հնագիտության բաժնի ղեկավար պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուն ասել է, որ անօրինական ճանապարհով երկրից արտահանած պեղածոները հայտնաբերել են Թոփրակկալեում (Ռուսախինիլի) «գանձերի որսորդները» և ապօրինի պեղումներ իրականացնողները:

Չավուշօղլուի պնդմամբ, Թոփրակկալեում, որը որոշ գիտնականներ համարում են Ուրարտուի երկրորդ քաղաքը և կրոնական կենտրոնը, ապօրինի պեղումներ են կատարել բրիտանացիները, գերմանացիները, ռուսները և նույնիսկ Ճապոնիայի թանգարաններում կարելի է գտնել ուրարտական հնադարյանպեղածոներ, ինչպես նաև ԱՄՆ-ում և Իսրայելում:

Հնագետը հայտնել է, որ նախատեսվում է բացել ուրարտական թանգարան, որտեղ կցուցադրվեն այդ պեղածոները:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031