Լրահոս
Օրվա լրահոսը

8-ամյա Սվետան ամեն օր քայլելու փորձ է անում, բայց ուժասպառ ընկնում սայլակին

Մայիս 28,2014 19:17

Փոքրիկ Սվետան որոշել է՝ մեծանա բժիշկ է դառնալու, որ իր պես խնդիրներ ունեցող բոլոր երեխաներին բուժի: Արդեն 8 տարի է երեխան սայլակով է տեղաշարժվում, ինքնուրույն քայլելը, դպրոց գնալը, բակ դուրս գալն ու մանուկների հետ վազվզելը նրա համար երազանքներ շարքից է: Մայրը՝ տիկին Լիաննան պատմում է, որ Սվետան, գրեթե ամեն օր, քայլելու փորձեր անում է, մտածելով հիվանդությունը կհաղթահարի եւ կսկսի իր ոտքով քայլել, սակայն, ինչպես մայրն է պատմում, ոտքերի թաթերի վրա մի քանի քայլ անելուց հետո, փոքրիկն ուժասպառ է լինում ու նորից օգտվում սայլակից:

Երեխայի ծնողները պատմում են, որ Սվետան առողջ է ծնվել եւ նրա առողջական խնդիրները սկսվել են բժիշկների մեղքով:

Նյութի մանրամասները կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

Անուշ Մաթեւոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031