67-րդ անգամ կայացած Կաննի միջազգային կինոփառատոնի այս տարվա գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենին» բաժին ընկավ թուրք ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, լուսանկարիչ Նուրի Բիլգե Ջեյլանին՝ «Ձմեռային քուն» ֆիլմի համար: Նրա մրցանակը կրքեր է բորբոքել անգամ «ֆեյսբուքահայության» շրջանում:
Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշում է, որ անհնար է, որ Նուրի Բիլգե Ջեյլանը վատ կինո նկարած լինի: Նրա խոսքով. «Քննարկումները պետք է լինեն ֆիլմի շուրջ եւ միայն կինոյի տարածքում, այլ ոչ թե մարդու ազգային պատկանելության վերաբերյալ: Պարզ, պրիմիտիվ դասակարգումներով չի կարող ֆիլմը գնահատվել»:
Ըստ կինոքննադատի, չարժի թուրք ռեժիսորին հեղինակավոր մրցանակ տալը կապել, օրինակ, Հայաստանի կամ ցեղասպանության հարյուրամյակի հետ. «Նման գնահատականները մշակութային ցանկացած իրադարձությունից անտեղյակ մարդկանց գնահատականներ են»:
Մանրամասները` վաղվա տպագիր «Առավոտում»: Ամբողջական հոդվածը կայքում կլինի www.aravot.am մայիսի 30-ին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ