Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմությունը սիրում եմ մերկ, առանց հագուստ հագցնելու». Թաթուլ Հակոբյան

Մայիս 28,2014 18:45

Լրագրող Թաթուլ Հակոբյանն այսօր ներկայացրեց «Հայերը եւ թուրքերը» (Պատերազմ, սառը պատերազմ, դիվանագիտություն) գիրքը, ուր հայ-թուքական հարաբերություններին նվիրված հրապարակումներն են, անդրադարձները այդ խնդրի հետ կապված:

IMG_4344

Արտաքին քաղաքական վերլուծություններից բացի գրքում տեղ էր գտել տարիներ առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որն արվել էր հանրահավաքի ժամանակ.

«Թե օբյեկտիվ, պատճառով, թե սեփական լեգիտիմության խնդրի լուծման նպատակով, Սարգսյանն ընկավ ավելի վտանգավորության գիրկը, հայ-թուքական սահմանի բացման դիմաց անխոհեմաբար համաձայնելով ընդառաջել ցեղասպանության ուսումնասիրման հարցով հայ եւ թուք պատմաբաններից կազմված հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից արված առաջարկին: Սարգսյանը հանուն սեփական իշխանության երկարաձգման բառիս բուն իմաստով ծախեց ցեղասպանությունը»:

Լրագրող Թաթուլ Հակոբյանն անդրադարձավ Ղարաքիլիսայի ճակատամարտին, առաջին հանրապետության ստեղծմանը, Բաթումի պայմանագրին, հայ-թուրքական պատերազմին, պատմական մի շարք իրողություններին: «Պատմությունը սիրում եմ մերկ, առանց հագուստ հագցնելու` դաշնակցական, նժդեհական»,-ասաց Թ.Հակոբյանը:

Թաթուլ Հակոբյանն ասաց, որ իրեն պատմաբան չի համարում, այլ լրագրող-հետազոտող:

Շարունակելով իր խոսքը` նա ներկայացրեց հայ-թուրքական համբերությունների 1988-91թթ. եւ մինչեւ մեր օրերն ընկած ժամանակահատվածը:Ըստ նրա դաշնակցական ուղղությունն էր իշխում, ապա կոմունիստական ուղղությունը, որը թելադրվում էր Մոսկվայից.

«Հետո եկավ Ռաֆայել Իշխանյանական ուղղությունը` հակասական ընկալումով, քանի որ անվանի լեզվաբանը գտնում էր, որ պետք էր հայ-թուրքական հարաբերությունները զարգանան:

Այս ուղղության հետեւորդը դարձավ նրա փեսան` Վազգեն Մանուկյանը, ապա` Լեւոն Տեր-Պետրոսյանը»:

Լրագրողն անդրադարձավ Թուրքիայի կողմից 1991թ.դեկտեմբերի 16-ի Հայաստանի անկախությունը ճանաչելուն:Թուրքիան ճանաչել էր, բայց  դիվանագիտական հարաբերություններ չէր հաստատել: Նույն օրը Ռուսաստանը նույնպես ճանաչել էր  Հայաստանի անկախությունը:

IMG_4348

Ըստ Թ.Հակոբյանի 1992թ-ին սկսվեցին  Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել, շնորհիվ նախկին ԱԳ նախարար Ժիրայր Լիպարիտյանի:

Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալիս, չմոռացվեց, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման ժամանակ հարյուր հազար տոննա ցորեն ուղարկելը, «պալատական հեղաշրջումը», որն իրականացավ ըստ լրագրողի ՀՀՇ-ական մի այլ թեւի` Ռոբերը Քոչարյան-Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ:

Խոսք գնաց Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտության» մասին, մեր կորուստների եւ ձեռքբերումների մասին;

Ըստ իմ գործընկերոջ, 2008-ից հետո մենք որեւէ առաջընթաց չենք գրանցել այս հարաբերություններում, Շվեդիայից բացի որեւէ մեկը չի ճանաչել հայոց ցեղասպանությունը:

«Ոչ մեկը ՀՀ նախագահներից չի «ծախել» ցեղասպանությունը: Սերժ Սարգսյանի մոտեցումը դիվանագիտական առումով սնանկ էր, բայց դա դավաճանություն չէ», մեր հարցին, թե դուք Ձեր գրքում մեջ բերելով Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, գրել էիք, թե «Սերժ Սարգսյանը «ծախել» է Ցեղասպանության հարցը»:

Լրագրողն ասաց, որ դա առաջին նախագահի խոսքերն են եւ որքան էլ իր կողմից ընդունելի չլինեն «ծախել», «դավաճանել» բառերը  , նա ներկայացրել է ասվածը որպես տեղեկատվություն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031