Լրահոս
Օրվա լրահոսը

Պահուստային ֆոնդը ճեղքվածք է տվել

Մայիս 28,2014 17:55

Գագիկ Խաչատրյանն առաջարկում է 4-րդ եռամսյակի գու¬մարներն օգտագործել:

Բյուջեի պահուստային ֆոնդում գումարները չեն բավականացնում` վճարելու կառավարության որոշումներով սահմանված հատկացումները: Պահուստային ֆոնդում առաջացած դեֆիցիտի մասին, վաղը կառավարության նիստում, կհայտարարի Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Նա կառավարությանը նախագիծ է ներկայացրել լրացուցիչ մի¬ջոց¬ներ նա¬խատեսելու անհրաժեշտության մասին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա օրակարգից:

Գագիկ Խաչատրյանի ներկայացմամբ, այս տարվա առաջին կիսամյակում կատարվելիք հատկացումների ընդհանուր գումարը գերազանցում է նշված ֆոնդի գծով ս.թ. առաջին կիսամյակի համար նախատեսված ճշտված ծրագրային գումարը, ինչը հնարավորություն չի ընձեռում անհրաժեշտության դեպքում ամբողջ ծավալով ֆի¬նան¬սա¬վո¬րել այդ որոշումներով պահուս¬տա¬յին ֆոնդից նշված ժամա¬նա¬կաշրջանի համար նախատեսված ծախսերը. «Բացի այդ, ներ¬կայումս շրջանառվում են ՀՀ 2014 թվականի պետական բյու¬ջե¬ով նախատեսված ՀՀ կա¬ռա¬վարության պա¬հուս¬տա¬յին ֆոնդից ս.թ. առաջին կիսամյակում հատկացումներ նա¬խատե¬սող ՀՀ կառավարության որոշումների մի շարք նախագծեր»,-կառավարությանը տեղյակ է պահում ֆինանսների նախարարը:

Պահուստային ֆոնդում առաջացած ճեղքվածքը փակելու համար պարոն Խաչատրյանն առաջարկում է 4-րդ եռամսյակի համար նախատեսված գու¬մարներն օգտագործել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031