ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վստահեցնում է, որ վերջին ժամանակահատվածում ակտիվացրել են թաղային հեղինակությունների, գողերի ուղղությամբ աշխատանքները:
«Օրինական ճանապարհով, հետախուզական աշխատանքներ են տարվում»,- ասաց ոստիկանապետը:
Լրագրողները նաեւ ոստիկանապետից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս ինքը կվարվեր «Վերնիսաժի» դեպքերի ժամանակ կրակոցների հեղինակ Գոռ Առաքելյանի տեղում լինելու դեպքում. «Պատկերացնո՞ւմ եք ինձ նման իրավիճակում: Ամեն ինչ հանդարտ կարգի կգար»:
Անդրադառնալով նախորդ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարությանը, թե Վովա Գասպարյանը չի շփվում իր հետ, պարոն Գասպարյանն ասաց՝ ինքը շատ ազատ ժամանակ ունի, իսկ ես զբաղված եմ:
Կարդացեք նաև
Անդրադառնալով իր պաշտոնանկության մասին լուրերին, ոստիկանապետը ծիծաղեց. «Նման դմբո բաները, որ գցում են շրջանառության մեջ, խորհուրդ եմ տալիս նման դմբոյությանը չհետեւել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ