Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյանը կպայքարի վարակիչ հիվանդությունների դեմ

Մայիս 28,2014 17:21

Մեր երկրի համար որոշ վարակիչ հիվանդություններ դեռ սպառնալիք են

Վարակիչ հիվանդությունների եւ դրանց փոխանցողների դեմ պայքարելու համար, վաղը կառավարությունում առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը կներկայացնի ծրագիր եւ 2014-2018 թվականների միջոցառումների ցանկը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ փոխանցողներով տարածվող հիվանդությունները կազմում են վարակիչ հիվանդությունների համաշխարհային բեռի 16%-ը:

Կառավարական փաստաթղթում նախարարը վստահեցնում է, որ «փոխանցողների դեմ պայքարը երբեմն այդ հիվանդությունների դեմ պայքարի միակ եւ արդյունավետ եղանակն է»:

Պարոն Մուրադյանի համոզմամբ, վարակիչ հիվանդությունների տարածմանը նպաստում է միջազգային ճանապարհորդությունների եւ բեռնափոխադրումների աճող ծավալը, կլիմայի գլոբալ տաքացումը եւ այլն:

Մեր երկրում տարածված են եղել փոխանցողներով պայմանավորված մի շարք հիվանդություններ, մասնավորապես՝ մալարիան, լեյշմանիոզը, մլակային տենդը, հետադարձ տիֆը, բծավոր տիֆը, ժանտախտը, տուլարեմիան եւ այլն: Նախարարը վստահեցնում է, սակայն, որ ներկայումս դրանցից շատերը հանրապետությունում չեն արձանագրվում:

Հայաստանի ողջ տարածքում տարածված վարակիչ հիվանդությունների փոխանցողներից են մոծակները, մլակները, լվերը, ոջիլները, տզերը, որոնք կարող են պատճառ դառնալ հանրապետությունում արձանագրվող տարափոխիկ հիվանդությունների առկա համաճարակային իրավիճակի բարդացմանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031