Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սէֆիլյան. «Սերժ Սարգսյանը երկրի ղեկավար չէ, այլ բանդայի ղեկավար»

Մայիս 28,2014 17:14

«Ովքեր խոսում են ազատամարտիկների անունից, բոլորը չեն, որ դրա իրավունքն ունեն»,-այսօր Հանրապետության հրապարակում Մայիսի 28-ի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը:

Նա հավաստիացրեց, որ Արցախյան ազատամարտում մեծ դերակատարություն ունեցող անձանցից շատերի անուններն այսօր հայտնի չեն հանրությանը:

Պարոն Սէֆիլյանը վստահեցրեց. «Կգա ժամանակը և մեր շարժմանը կհաջողի բոլորին համախմբել և մեր առջև դրված նպատակն իրագործել»:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք ընդունելի՞ է երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի «նվնվալ» արտահայտությունը՝ ուղղված ազատամարտիկներին, պարոն Սէֆիլյանը նախ մեզ նկատողություն արեց, հետո պատասխանեց. «Դուք Սերժ Սարգսյանին կոչեցիք երկրի ղեկավար: Մենք համաձայն չենք այդ կարծիքին, նա ընդամենը բանդայի ղեկավար է, որը զավթել է մեր երկրի, ժողովրդի իշխանությունը, ծառայում է օտարին և պատահական չէ, որ մեր պայքարի անունը նաև կոչել ենք ազգային ազատագրական պայքար: Ամեն ինչ իր սկիզբն ու իր վերջն ունի: Կգա ժամանակը, երբ ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև նրա ամբողջ բանդայի պատասխան տալուն չկասկածեք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ դասախոս) says:

    Այո’, տեռորիստական բանդայի…

  2. David says:

    Խոսքս թլպատում են Անահիտ,
    Ես համամիտ եմ, համամիտ…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031