ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ, լարվածությունը շփման գծում ցույց է տալիս, որ ադրբեջանցիները եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ չեն հասկանում, որ արցախյան հիմնահարցի լուծման համար անհրաժեշտ է վստահության եզրերի ապահովում:
«Այսօր նաեւ Ադրբեջանի հանրապետության տոնն է ու այսպիսի ժամանակահատվածներում նրանք փորձում են խախտել ստեղծված իրավիճակը, դիվերսիոն հետախուզական գործողություն է տեղի ունեցել պաշտպանության բանակի շփման գծում, մեր դիրքապահները կարողացել են արժանի հակահարված տալ: Չնայած, որ հակառակորդը միշտ ներկայացնում է, որ խախտումները մեր կողմից են, բայց ես վստահեցնում եմ, որ այս ոտնձգությունը եղել է ադրբեջանցիների կողմից ու ստացել են արժանի հակահարված՝ ունենալով զոհեր, վիրավորներ, հետ են քաշվել, բայց ցավոք մենք էլ ենք ունեցել մեկ զոհ ու վիրավորներ»,- անդրադառնալով շփման գծում վերջին դիվերսիոն հարձակումներին՝ ասաց նախարարը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ