Լրահոս
Օրվա լրահոսը

Միկոյանի մասին. «Փոխանակ դատապարտելու 30-ականների ճիվաղային ներկայացուցիչներին, փորձում ենք վերակենդանացնել»

Մայիս 28,2014 16:59

«Մեր երիտասարդությունը թույլ չի տալու Միկոյանի վերակենդանացում: Եթե նույնիսկ մեկ գիշերվա մեջ «վերակենդանացնեն» նրան, այդ արձանը շատ շուտ տապալվելու է բոլորիս աչքի առաջ»,-այսօր Հանրապետության հրապարակում Մայիսի 28-ին նվիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի մտադրությանը՝ Երևանում կանգնեցնել խորհրդային գործիչ Անաստաս Միկոյանի արձանը:

Պարոն Սէֆիլյանը Միկոյանի արձանի կանգնեցման մասին մտադրությունը դիտարկում է ՀՀ-ի նկատմամբ իրականացվող ճնշման արդյունք ու նշում. «Սեպտեմբերի 3-ից հետո տեսնում ենք, թե ինչպիսի սրընթաց քայլերով մեր երկիրը ամբողջությամբ կլանվում է հայտնի կայսրության կողմից: Զուգահեռ տեղի է ունենում բարոյահոգեբանական ճնշում մեր ժողովրդի վրա: Նկատի ունեմ վերջերս առաջ քաշված՝ Միկոյանի արձանի կանգնեցման խնդիրը: Այն դեպքում, երբ բոլորս տեղյակ ենք, թե Միկոյանի անցյալն ինչպիսին է եղել, նա ինչ ցավ է պատճառել մեր ժողովրդին: Փոխանակ դատապարտելու երեսունականների ճիվաղային ներկայացուցիչներին, փորձում ենք այսօր նրանց վերակենդանացնելով մեր արժանապատվությունը տրորել: Ամեն ինչ սկսվում է արժանապատվությունից, այնինչ, եթե չունենայինք արժանապատվություն, տեղի չէր ունենա Սարդարապատ և Արցախյան ազատամարտ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031