Լրահոս
Օրվա լրահոսը

«Հացի խնդիր չկա, ամոթ է». գեներալ Մանվելը՝ աղքատության աճի մասին

Մայիս 28,2014 16:49

Այս տարիների ընթացքում ի՞նչ է փոխվել մեր կյանքում, հատկապես հաղթանակները պահելու իմաստով հարցին՝ գեներալ Մանվել Գրիգորյանը հարցով պատասխանեց. «Ինչի՞ դու քո ախպերների, հորոխպերների վրա կասկածո՞ւմ ես, չեն կարո՞ւմ պահեն սահմանը, քեզ եմ հարցնում…»:

Այսօր «Սարդարապատի» հուշահամալիրում դիտարկմանը, թե երկու պետականություն արդեն կորցրել ենք՝ գեներալը շարունակեց. «Չենք կորցրել, էս մեկը հարյուր տոկոս. մանավանդ քո խաթր»:

Մեկ այլ հարցին՝ ժողովրդի մեջ տրամադրության անկում չե՞ք նկատում, ժողովուրդը կարծես հիասթափված է, պարոն Գրիգորյանը չհամաձայնեց. «Ավելի վատ տրամադրություններ կան, ես ոչ մեկից էլ հիասթափված չեմ, թե դուք ումից եք հիասթափված՝ չգիտեմ»:

Հայ ժողովրդի հիմնական խնդիրն էլ համարեց անկախության պահպանումը: Հարցին՝ իսկ հացի խնդիր չունի՞, պարոն Գրիգորյանն ասաց. «Հացի խնդիր ոչ մեկ էլ չունի, ամոթ է , էդքան մի… դե լավ էլի թվերով մի խոսացեք»:

Իսկ արտագաղթը հացի խնդրի մասին չի՞ վկայում հարցին էլ գեներալը պատասխանեց. « Այ էդ գաղթականությունը կա, որը որ շատ վատ բան ա: Ոչ մի ձևով պայքարել չի լինի, ուրեմն մարդկանց պետք է, որ գնում են: Մենք նենց պետք ա անենք, որ հետ գան, ոչ թե մոստերը վառելով, դրանց հիասթափեցնելով… մեր ազգը միշտ էլ գնացել է դրսերը, աշխատել են, գումարներ են բերել, սարերում ապրողները խոպանչի են եղել: Բայց հիմա գնում են ու հետ չեն գալիս: Վստահության խնդիր կա, երևի իրանք իրանց հանդեպ վստահություն չունեն»:

Հարցին՝ իսկ իշխանությունների հանդեպ վստահություն ունե՞ն. «Դե լավ, իշխանություններն այսօր կան, վաղը չկան, տենց չի, դուք մտածում եք պապական ա տվել են պիտի մնա՞, լավ, ամեն մեկինը տասը տարի չի՞ ղեկավարելը: Մեր անկախությանը սպառնալիք կա: Դրան Նոստրադամուսն էլ չի կարողանա պատասխանել: Ուկրաինայի նման պետությունը տեսեք էսօր ինչ վիճակում ա, եթե միասնական լինենք, հզոր լինենք, անկախությունը կպահենք, եթե պառակտվեցինք , միշտ վատը տեսանք, կթուլանանք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Հա, միասնական լինենք…Միասնական հարկերը չվճարենք, մարդկանց ահաբեկենք, ծեծենք, ջարդենք….Իսկն է…………..

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031