Այս պահին armlur.am-ի թղթակիցներին Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի վրա գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակիցն ու սուպերմարկետի իրավաբանը թույլ չեն տալիս դուրս գալ խանութի տարածքից: Պատճառն այն է, որ ընդմիջման ժամին «Մոսկվիչկայից» գնված բրնձով փլավի մեջ armlur.am-ի թղթակիցն ապակու կտոր էր հայտնաբերել, ինչի պարզաբանման նպատակով տեսախցիկով «զինված» այցելեց խանութ: Քիչ առաջ մեր աշխատակիցները զանգահարեցին խմբագրություն և հայտնեցին եղելությունը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում