Պատգամավորը՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին հերթական չափաբաժին զենքի վաճառքի մասին
«Ընդհանրապես, շատ ցավալի է, երբ իմանում ես, որ քո ռազմավարական գործընկերը զենք է մատակարարում քո թշնամուն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը՝ հավելելով, որ որքան էլ դա բիզնես լինի, պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանին մատակարարվող բոլոր զենքերը վաղ թե ուշ պետք է օգտագործվեն եւ, բնականաբար, ոչ թե ՌԴ-ի, Պարսկաստանի կամ Թուրքմենստանի դեմ, այլ Հայաստանի:
Հիշեցնենք, Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը անցած շաբաթ ИТАР-ТАСС-ին հայտնել էր, որ Մոսկվան ավարտել է Ադրբեջանին 100 հատ Т-90С տանկերի մատակարարումը: Ռուս պաշտոնյան հնարավոր էր համարել նույն քանակի նոր խմբաքանակի մատակարարումը:
Թեւան Պողոսյանը գտնում է, որ այս հարցը որեւէ տրամաբանության չի ենթարկվում: «Ի՞նչ անենք, ողջունե՞նք այդ գործարքը: Բնականաբար ոչ: Այդ մասին պետք է բարձրաձայնել եւ խոսել: Կարող եմ հասկանալ, որ կան խմբեր, որոնք չեն բարձրաձայնում եւ չեն խոսում այդ մասին: Ցավում եմ, որ այսօր մեր հարաբերություններն այդ վիճակում են գտնվում, որ այն, ինչը մեր շահերից չի, մենք դրա մասին չենք բարձրաձայնում, չենք խոսում եւ չենք ներկայացնում: Ի վերջո, պետք է սովորել՝ հայկական շահերով առաջնորդվել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք «սմերչերի» վաճառքին հայկական կողմի ըմբռնումով մոտենալու արդյո՞ւնքը չէ գործարքի այս շարունակականությունը: Թեւան Պողոսյանն արձագանքեց. «Ոչ միայն դա: Պետք է միանգամից ասել: Այս տեսակի գործարքների մասին առնվազն պետք է բարձրաձայնվի: Ես չեմ կարող պատկերացնել, որ ասենք, ԱՄՆ-ն այսօր զենք մատակարարի Իսրայելի թշնամուն եւ Իսրայելի իշխանությունն այդ մասին չբարձրաձայնի՝ ասելով, գիտեք, մեր ռազմավարական գործընկերն է: Ի վերջո, պետք է զգան, որ դու երկիր ես եւ ունես քո ասելիքը»:
Կարդացեք նաև
Թեւան Պողոսյանը գտնում է, որ խնդիրների չբարձրաձայնելը, դրանց մասին չխոսելը նույնքան անազնիվ է ռազմավարական գործընկերոջ նկատմամբ: «Եթե ազնիվ լինենք, պետք է դրա մասին բարձրաձայնենք եւ մեր ռազմավարական գործընկերը թող իմանա՝ ի՞նչ ենք մենք դրա մասին մտածում»:
Ի դեպ, օրերս, լրագրողների հարցին ի պատասխան, ռուս-ադրբեջանական հերթական գործարքի մասին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր. «Յուրաքանչյուր պետություն ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացնում է իր պլանների, իր քաղաքականության շնորհիվ։ Մենք այսօր, իհարկե, հասկանում ենք , որ ՌԴ-ն լինելով մեզ համար որպես ռազմավարական գործընկեր՝ անկասկած առաջին հերթին ուշադրություն է դարձնում մեր ռազմատեխնիկական խնդիրներին։ Բայց միևնույն ժամանակ նա իրավունք ունի ինքնուրույն քաղաքականություն վարելու: Որպես ռազմական գերատեսչության ղեկավար, ես դա լավ աչքերով նայել չեմ կարող, բայց համենայնդեպս, տվյալ դեպքում, իրավունք էլ չունեմ արգելել»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ճանճերը մեղուների ընկեր կարող են լինել? Ընդամենը ընդհանուր անուն ունեն:Ռուսը հայի գործընկերն է?Հուզիչ է:Ռուսն ընդունակ է և գիտի, որ դավաճանը միշտ դավաճանում է :Ինքն իրեն դավաճանող մազոխիստ վամպիրը հավատարմության կետ չունի և վերջ:
Ինչ է, ու*մ հաշվին եք ուզում թեթևացնել մոլորակը:Խրախուսել է պետք անդավաճան ու նվիրյալ ազգերին: Каждый удар в спину имеет своё лицо. Պուտինը լավ գիտի և ինչ էլ անում քաղաքակրթության վերջին ճչի ոգուն համապատասխան է անում:
Հիսուն հատ տանկ նվեր կտան Մոսկվայի հայերը, հիսուն հատ` Ռուսաստանի, հինգ հատ`Եվրոպայի, երեք հատ` Ամերիկայի… խնդիր չկա` կռվորղ լինի: