Լրահոս
Օրվա լրահոսը

«Մխիթար Գոշը» տեղեկացրեց, որ Արիզոնա նահանգում արգելվել է «սապոնվելը»

Մայիս 28,2014 16:02

Ֆեյսբուքյան շփումներս աննկատ չմնացին:

Ծանոթացա «Մխիթար Գոշի» հետ, որն ակտիվ ընթերցում էր Aravot.am-ի Նոթատետրը, ծանոթանում քրեական-գրական աշխարհում կատարվող իրադարձություններին:
Այս անգամ նա իր «Դատաստանագրքից» ոչ մի հղում չարեց, որովհետեւ նորահայտ իրավաբանները, «քրեագետները» խեղճ Գոշին մեղադրել էին, թե նա իր դատաստանագրքով խախտում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիան, եւ քաղաքացիների անբասիրության կանխավարկածը:
Եվ քանի որ մեր գրական-քրեական աշխարհը հաճախ է այցելում Ամերիկա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գոշը մի քանի նորություններ հայտնեց, որի մասին շատերս իսկապես անտեղյակ էինք:

Ամերիկայի Ֆլորիդա նահանգում արգելվել է լողազգեստով երգելն ու մերկ ցնցուղ ընդունելը: Ամերիկացիները մինչ օրենքն ընդունելը եղել էին հայրենի Սեւանում, զգացել նրա մակարդակի բարձրացումն ու իջեցումը, նաեւ տեսել, թե ինչպես է հայ ազգը լողանում կոլեկտիվ եւ՝ հագուստով :

Իսկ Արիզոնա նահանգում էլ արգելվել է «սապոնվելը»: Օճառ գողանալու համար պատժաչափն այսպիսին է. գողին լողացնում են նույն այն օճառով, մինչ այն կպրծնի:
Մեծ Բրիտանիայում, ինչպես մեր մոտ՝ ապահով Հայաստանում էլ, թույլատրվում է հասարակական վայրերում միզելը:

Հղի կանայք էլ իրենց հղիությունն ապացուցելու համար կարող են միզել…ոստիկանի գլխին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031