Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը պաշտոնյաների «պապենական հարստությանը» չի հավատում

Մայիս 28,2014 15:54

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն իր հայտարարագրած ունեցվածքի մասին հարցին ի պատասխան՝ վստահեցրել էր, որ դա, այսպես ասած, պապական հարստություն է. «Ես չեմ ներկայացնի ձեզ Մոսկվայի կոմունալ բնակարանում իմ սենյակը, որն ինձ բաժին է հասել հորեղբորիցս: Նա կտակել է, եւ այնտեղ մինչեւ հիմա ապրում է հորեղբորս կինը: Դա հին պատմություն է: Ես կարծում եմ, որ ձեզ նաև չի հետաքրքրի իմ տատիկիս կիսավարտ տունը, որը տատիկս ձեռք է բերել 70-ական թվականներին, իսկ ինձ որպես կտակ հասել է մինչև քաղաքականությամբ զբաղվելը:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը News.am-ին իր ունեցվածքի հետ կապված ասել էր, որ իր պապը բավականաչափ բարեկեցիկ կյանք է վարել:
Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հակադարձեց բարձրաստիճան պաշտոնյաների՝ պապական հարստության մասին այս պնդումներին. «Պապենական հարստություն Սովետական միությունում չկար: Սովետական միության ընթացքում բոլորը, ըստ էության, մասնավոր սեփականություն չունեին, առավելագույն սեփականությունը կարող էր լինել 3-4 սենյականոց բնակարան եւ մեկ հարկանի կամ երկհարկանի որեւէ ամառանոց: Դրանից ավելին ունենալ ԽՍՀՄ-ում, ուղղակի չէր թույլատրվում: Ապրելակերպը ԽՍՀՄ-ի փլուզվելու վերջում բոլորովին չի ենթադրել, որ իրենք պապենական ունեն: Պապենական հարստության, իրենց ունեցվածքի մեծացումը ուղիղ համեմատական է եղել իրենց գրաված պաշտոնին՝ որքան մեծացել է պաշտոնը, այնքան հարստության թռիչքաձեւ աճ է գրանցվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը Գագիկ Շամշյանի` shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Խաչագողերի հարստությունների հիշատակարանը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031