Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային բրենդ կոռուպցիայի» ու Գալուստ Սահակյանի` թույլ ԱԺ նախագահ լինելու մասին

Մայիս 28,2014 15:38

Aravot.am-ը Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին հարցրեց, թե ինչպե՞ս է վերաբերվում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն մտքին` քանի դեռ այս կառավարությունը կա, Հայաստանի Հանրապետության միակ ազգային բրենդը կոռուպցիան է, ուրիշ բրենդ ման մի եկեք: «Ես չեմ ուզում անձնավորել ոչ մեկին. խնդրում եմ հարցը առանց Փաշինյան ազգանունի տվեք: Ես էդ կարծիքին չեմ, իմ անձնական կարծիքով, մեր ազգային բրենդը սկսվում է Մասիսից, վերջանում է հայ մտավորականների աստղաբույլի կերպարներով` ի թիվս Շառլ Ազնավուրի, Սարյանի և այլն: Կոռուպցիան բրենդ լինել չի կարող, ոչ միայն մեզ համար, այլ նաև իտալացիների, Սիցիլիայի մաֆիայի համար: Կոռուպցիան բրենդ համարվել չի կարող, կոռուպցիան ժամանակավոր կամ ինչ-որ ժամանակահատվածի այս կամ այն անձի, խմբի, քաղաքական կամ տնտեսական ուժի կողմից դրսևորած վարքագծի որակավորումն է: Ընդամենը ազգի ինչ-որ մի խմբի, հատվածի, ինչ-որ մի մասի ինչ-որ մի ժամանակում գործելաոճի որակավորումն է, ո՞նց կարող է դա լինել բրենդ, կարո՞ղ է ես բրենդը լավ չեմ հասկանում»,- ասաց Սահակ Մինասյանը:

Մեր այն հարցին էլ` մի՞թե Գալուստ Սահակյանը այդքան թույլ ԱԺ նախագահ է, որ պատգամավորները ոնց ուզում իրենց պահում են Ազգային ժողովում, նույնիսկ հարբած են ներկայանում նիստերին, մեր զրուցակիցն ասաց. «Ազգային ժողովը 8-րդ բ դասարանը չէ, Ազգային ժողովում ներառված է մեր ամբողջ քաղաքական ներկապնակը: Եթե շատ լավն է, մերն է, եթե շատ լավը չէ, էլի մերն է և դա 8 բ-ն կամ 8 ա-ն չէ, որ էրեխու ուշացման համար ծնող կանչենք, հնարավոր է….Աշխատանքային միջավայր, որը բավական հոգնատանջ ու ծանրաբեռնված է վերջին ամսվա ընթացքում: Հնարավոր է՝ մեկը ուշ է եկել, մյուսը` ընդմիջման ժամանակ, ես չեմ բացառում 100 գրամ 3 կամ 18 աստղանի կոնյակ, սա չպայմանավորենք ոչ Գալուստ Սահակյանով, ոչ էլ Ազգային ժողովի որակի սրընթաց բարձրացմամբ կամ սրընթաց անկումով: Ունենք այն, ինչ ունենք, եթե ասում ենք Ազգային ժողով, ուրեմն չենք խոսում միայն Հանրապետականի մասին, եթե դուք ինձ փորձեք ապացուցել, որ մյուս խմբակցություններում ներառված պատգամավորները շատ ավելի առաքինի վարքուբարք ունեն, քան հանրապետականները, դուք էլ գիտեք, որ էդպես չէ: Մերն է, լավն է, վատն է, մերն է, բայց քանի որ մերն է, լավն է: Իսկ եթե ուզում եք, որ ավելի պատասխանատու լինեն պատգամավորները իրենց աշխատանքին, ուրեմն դուք` ընտրողներդ, ավելի պատասխանատու վերաբերվեք ընտրելուն»,- ասաց ՀՀԿ կառույցի ղեկավարը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լեյլա says:

    Անաստաս Միկոյանի նման երկարակյաց է այս անձը:Կարևորը դու ես ուժեղ:

  2. David says:

    Է…բա վերջը…Ճշմարտությունը խեղդելով չէ, պատմությունը` խմբագրելով: Այլևս աննպատակ ու անպտուղ: Անկաշառներին անկաշառ են մոտենալու:

  3. Կարեն says:

    Պարոն դուք հիշեք ձեր անցյալը, ու գոնե դուք մի խոսեք կոռուպցիայից: Իսկ Ազգային բրենդը հհկ-ի համար առաջնայինը թալան է ու կողոպուտը: Ու ինչքան հիշում ենք գույն փոխելով իշխանությունում եք եղել սկսած 90-ականերից:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031