Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վլադիմիր Հարությունյան. «Առանց պետականության էական չէ՝ օտարի տիրապետության տակ քանի գիտնական ունես»

Մայիս 28,2014 14:35

«Հայ բոլշևիկների հակապետական գործունեությունը 1919-1920թթ» փաստաթղթերի ժողովածուն, որի շնորհանդեսը կայացավ օրերս, հետաքրքրություն է առաջացրել: Գիրքը, որը «Մոդուս վիվենդի կենտրոնի հնավանդ գրքերի և վավերագրերի մատենաշարի» երկրորդ հատորն է, կազմել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Վլադիմիր Հարությունյանը:

200-ից ավելի արխիվային փաստաթղթերով 400 էջանոց բացառիկ ժողովածուի շնորհանդեսը կայացել է Հանրապետության օրվան ընդառաջ: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Հարությունյանը նշեց, որ հատուկ մտածված չի եղել շնորհանդեսը այդ օրվան համապատասխանեցնելը, ուղղակի մի քանի խորհրդանշական զուգադիպություններ են եղել:

Մեր հարցին՝ այսօր նեոբոլշեւիզմի դրսեւորումներ նկատո՞ւմ է Հայաստանում, ժողովածուի կազմողը պատասխանեց. «Ես գրքի վերջաբանում գրել եմ, որ մեզ մոտ նեոբոլշեւիզմի հարց չկա, ուղղակի 4-րդ դարից սկսած նույն սխալը կատարում ենք՝ պետականությունն ուրիշին ենք հանձնում: Ես բոլշեւիզմը այդպես եմ ընկալում»:

Նա նաեւ հավելեց. «Ինչպես սպորտսմենների համար կան տարբեր կատեգորիաներ, այդպես էլ ազգերի համար է: Այն ազգը, որը սեփական պետականությունը չի հարգում, բարձր արժանիքների, կատեգորիայի ազգ չի կարող լինել, անկախ նրանից, թե օտարի տիրապետության տակ քանի տաղանդավոր գիտնական կամ արվեստագետ ունի…»:

Հավելենք, որ «Հայ բոլշևիկների հակապետական գործունեությունը 1919-1920թթ» գրքում զետեղված է Միկոյանի հայտնի հակահայկական զեկուցագիրը՝ Ղարաբաղի եւ Զանգեզուրի վերաբերյալ, որի համաձայն դրանք անպայման պետք է միացվեն Ադրբեջանին, նաեւ ներկայացված են Առաջին հանրապետության 1919-20թթ. ժամանակաշրջանի փաստաթղթեր, այդ թվում՝ Ներքին եւ Արտաքին գործերի նախարարությունների, Մարքսիզմ-Լենինիզմի ինստիտուտի երեւանյան մասնաճյուղի փակ արխիվները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031