Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյան. «Այսօր անկախության մեծագույն կորուստ ունենք». (Տեսանյութ)

Մայիս 28,2014 13:47

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն այսօր «Բլից Ինֆո» մամուլի ակումբում խոսելով Առաջին հանրապետության անկախության մասին, կարծիք հայտնեց, որ Առաջին հանրապետության անկախության հռչակման ժամանակ աշխարհում տիրում էր նույն իրավիճակը, ինչ այսօր. «Խառնակ ժամանակներ էին: Այդ խառնակ ժամանակներում ժողովուրդների ճակատագրերը շատ հեղհեղուկ էին: Ամեն վայրկյան կարելի էր հեշտորեն կորցնել ամեն ինչ, քան ձեռք բերել: Այն ժողովուրդները, որ սեփական ինքնության համապատասխան կարողացան գործել, կարողացան հաստատել իրենց ապագան: Այդ ժողովուրդներից մեկը հայ ժողովուրդն էր, որը գործեց սեփական ինքնության համապատասխան»:

Պրն Մանուչարյանի կարծիքով՝ անկախության կարեւորագույն գրավականը «հայկականությունն» էր. «Եթե այլ տրամաբանությամբ գործեինք, մեծագույն կորուստներ կունենայինք: Այս իմաստով այսօր էլ մենք անկախության մեծագույն կորուստ ունենք»: Աշոտ Մանուչարյանի համոզմամբ՝ Հայաստանը այսօր ունի ֆորմալ անկախություն:

Պրն Մանուչարյանը անկախության հռչակումը համարում է կարեւոր դաս. «Եթե դու չկռվես, քո փոխարեն ոչ ոք չի կռվի: Անհնար էր, որ այն ժամանակ հույս ունենայինք, որ ինչ-որ եվրոպական երկիր կգար մեր փոխարեն եւ մեզ կպաշտպաներ զավթիչներից: Եթե ժողովուրդը հույսը դներ ուրիշի վրա, մենք ամեն ինչ կկորցնեինք»,- այս տեսակետը հայտնեց պրն Մանուչարյանը եւ ավելացրեց, որ առաջին գծում կռվողների շնորհիվ է, որ Հայաստանը կարողացավ հռչակել իր անկախությունը:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Աշոտ Մանուչարյանը, անդրադառնալով Առաջին հանրապետության անկման պատճառներին, կարծիք հայտնեց, որ այն ժամանակվա իշխանությունները՝ բոլշևիկները եւ դաշնակցությունը, չկարողացան երկիրը զերծ պահել առճակատումից. «Իշխանությունները հույսը դրեցին Բրիտանիայի եւ Ռուսաստանի վրա, եւ արդյունքում մեծագույն կորուստներով կորցրեցինք Առաջին հանրապետությունը»:
Պրն Մանուչարյանը նշեց, որ ժամանակի իշխանությունները նույնպես զբաղվում էին կոռուպցիայով. «Սակայն ներկայիս իշխանությունների հետ համեմատ՝ շատ ավելի ազնիվ էին եւ գաղափարական»:
Պրն Մանուչարյանը նշեց, որ այսօր Հայաստանում կա օլիգարխիա, որը իր կարգավիճակի պատճառով արդեն դավաճան է: «Չկա օլիգարխ, որ կարողանա անկախ լինել: Մարդ պետք է լինի կամ տնտեսության մեջ, կամ քաղաքականության մեջ: Եթե այդ երկուսը համատեղում է, արդեն դավաճան է դառնում»:
Մանրամասն՝ տեսանյութում

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031