Բրազիլիայի սիրողական առաջնություններից մեկում հաշմանդամ դարպասապահ է խաղում, որի մեկ ոտքն անդամահատված է:
Ածոշանդրո Տոլեդուն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել: Սակայն 1996 թվականին մոտոցիկլետից ընկնելով՝ ծանր վնասել է ոտքը եւ բժիշկները հարկադրված են եղել այն անդամահատել: Դրանից հետո դարպասապահը շարունակել է ֆուտբոլ խաղալ ընկերների հետ, իսկ հիմա հանդես է գալիս սիրողական ակումբում:
Իսկ Ռումինիայի առաջնության 4-րդ դիվիզիոնի «Վուլկան» թիմի դարպասապահ, 48-ամյա Տուդորել Միխայլեսկուն, չնայած զրկված է մեկ դաստակից, լիարժեքորեն կատարում է իր պարտականությունները: Հենց նրա վստահ խաղի շնորհիվ է, որ «Վուլկանն» ընթանում է առաջատարների խմբում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` Reuters-ի