«Ականջօղեր» բառը փոխաբերական իմաստով է. վաղը հրապարակվելիք հոդվածում, ի պատասխան ՀՀ դատախազության տարածած սպառնալից հայտարարության, մի քանի բաներ ենք ասում, որ մեր կարծիքով այդ հիմնարկի ղեկավարներն ու աշխատակիցները պիտի ականջներին օղ անեն: Իսկ այդ հայտարարությունը եւ ՀՀ գլխավոր դատախազի նախորդ տարիների պահվածքը նկատի ունենալով՝ կարծում ենք, որ նա հավակնում է արժանանալու մամուլի «ոխերիմ բարեկամ» կոչմանը:
Կարդացեք «ՀՀ դատախազության սպառնալիքները եւ մեր պատասխանը» հոդվածը վաղվա տպագիր «Առավոտում»:
Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ