Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը՝ եռանախագահների հայտարարությունների մասին

Մայիս 28,2014 12:32

Պաշտոնական Երեւանի դիրքորոշումը Ուկրաինայում նախագահական ընտրությունների վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը խորհուրդ է տալիս փնտրել ՀՀ նախագահի շնորհավորանքի մեջ, որն ուղարկվել է Ուկրաինայի նորընտիր նախագահին:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններին՝ նախարարն ասաց. «Բանակցային գործընթացն իր հունով ընթանում է: Մի քանի օրից համանախագահները կլինեն Ադրբեջանում, որովհետեւ վերջին անգամ, երբ տարածաշրջանում էին այցելեցին Ղարաբաղ, Ադրբեջանի ղեկավարությունը երկրում չէր, բնական հունով ընթանում է»:

Ինչ վերաբերում է համանախագահների առաջարկներին՝ Ղարաբաղի շրջակա տարածքները վերադարձնելու մասին, ասաց. «Նայեք այն առաջարկները, որոնք արվել են եռանախագահող երկրների նախագահների կողմից հինգ հայտարարության մեջ… դրանք են եռանախագահների կողմից արված հայտարարությունները»:

Հարցին, թե ձեզ չի՞ մտահոգում Ադրբեջանի սպառազինումը, նախարարն ասաց, որ դա նաեւ մտահոգում է միջազգային հանրությանն ու եռանախագահող երկրներին, որոնք կոչ են անում համապատասխան քայլեր ձեռնարկել հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրս բերման ուղղությամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031