ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հերքում է լրատվամիջոցների տեղեկությունները, թե օրեր առաջ Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդի՝ Էյներ Խաչատրյանը ծեծել, առեւանգել կամ դանակահարել է երկու երիտասարդների:
«Չկան ձերբակալվածներ, եւ չեմ ցանկանում կանխավ կարծիք հայտնել, բայց լրատվամիջոցներում գոյություն ունեցող բոլոր վարկածները՝ դանակահարություն, առեւանգում, ծեծ, իրականությանը չեն համապատասխանում: Մի քանի ուղղություններով ճշտվել է»,- այսօր Սարդարապատի հուշահամալիրում ասաց ոստիկանապետը:
Ըստ նրա, Էյներ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել՝ քրեական հանցակազմ պարունակող երեւույթներ չլինելու պատճառով:
Անդրադառնալով Վերնիսաժի մոտ վերջերս տեղի ունեցած կրակողներին՝ ասաց քննություն է ընթանում. «Բոլոր նրանք , որոնք ներգրավված են, մեզ հայտնի են, պարբերաբար կիրազեկենք ձեզ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Ասել է թե՝ աստծո գառնուկների նման անմեղ մարդկանց անհիմն վարկաբեկում են?
Վովանը ինքնուս տաղանդ է, էդ գործը որ թողնի կարող է դրամատիկական թատրոն մտնել, հաջողությունն ապահովված է!
Շունը շան ոտ չի կծի:
Շատ մեղմ եք ասում, սա հայ ժողովրդի ամոթն է:Աչքերիդ մեջ նայելով սուտ են խոսում:Տուժողների մոր հարցազրույցը կարդացի, ահաբեկված է խոսում, բայց արտահայտություններ կան, որ շատ պարզ հասկացնում է, թե ամեն ինչ 10 հազար դրամի համար է եղել, կռվել են՝ վերջացել գնացել է:
Չեմ կարծում, որ Վլադիմիր Գասպարյանը ստի… Նա առհասարակ ոչ մեկից չի վախենում, հետևաբար գործ կոծկելու խնդիր չունի:
Մոլոդեց ոստիկանապետ… մինչև թասը չընկնի, ձայնը դուրս
չի գա…