Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեխ Վալենսա․ «Ուկրաինացիները պայքարի սխալ մեթոդ ընտրեցին». «Ազատություն» ռադիոկայան

Մայիս 28,2014 12:02

«Ուկրաինացիները պայքարի սխալ մեթոդ ընտրեցին` ընկնելով ռուսների լարած թակարդը»․ – «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնում Լեհաստանի նախկին նախագահ, լեգենդար «Սոլիդարնոստ» արհմիության հիմնադիր Լեխ Վալենսան:

«Վերջին իրադարձությունների ժամանակ ես չմեկնեցի Կիև, քանի որ նախապես գիտեի, որ նրանք պարտվելու են: Նման գործողություններով չեն հաղթում: Մայդանի առաջնորդները չէին բանակցում ընտրված նախագահի, խորհրդարանի հետ՝ համոզված լինելով, որ իրենք են ամենակարևորը: Իրականում նման պահվածքը հանգեցնում է անիշխանության: Ես հասկանում եմ՝ կառավարությունը վատն էր, նախագահ [Յանուկովիչը] պարզապես անհույս էր, բայց միևնույն է` դա պայքարի ճիշտ ձև չէր», – նշում է Վալենսան և հավելում, թե իր տպավորությամբ՝ Մայդանի արդյունքում ստեղծված անիշխանությունը ձեռնտու էր նախ և առաջ Ռուսաստանին:

Գեւորգ Ստամբոլցյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031