Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. «Հիմա դուք ուզում եք, որ իշխանությունն ինքն իրեն վերահսկելու լծակները տա ընդդիմությա՞նը». «Չորրորդ իշխանություն»

Մայիս 28,2014 11:39

Հատված ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցից:

– Ի՞նչ նկատի ուներ, ըստ Ձեզ, Սերժ Սարգսյանը, երբ իշխանությանն ա ընդդիմությանը համեմատում էր մարդու ձեռքերի հետ։ Արդյոք աջ ու ձախ ձեռքերը՝ իշխանությունն ու ընդդիմությունը, կարո՞ղ են համագործակցել միմյանց հետ։

– Շատ լավ բան է, որ պետությունը ընկալվում է որպես օրգանիզմ։ Բայց խոսքերով ասելը մի բան է, իրական կյանքը՝ այլ բան։ Էդ ո՞նց է, որ աջ ձեռքը միշտ ձախ ձեռքին նեղում է, բանտերն է քցում, գործից է հանում, հետապնդում է, էդ ինչի՞ է ձախ ձեռքը միշտ արտագաղթում, ինչի՞ իշխանությունը չի արտագաղթում։ Ասելը լավ է, բայց…
Պետք է լիներ այնպես, ինչպես ասաց Ս. Սարգսյանը, բայց իրականությունը հակառակն է, իրականում անհավասար պայքար է, անհավասար պայմաններով։ Դուք լսե՞լ եք, որ որեւէ իշխանավոր պաշտոնից դուրս գալու դիմում գրի ու արտագաղթի, եթե իհարկե նրա նկատմամբ քրեական հետապնդում չեն սկսել։ Էդ ինչի՞ ձախ ձեռքը միշտ արտագաղթում է, աջը՝ միայն փթթում է, ծաղկում է, հարստանում։ Եթե աջ ձեռքը դիցուք շատ է աշխատում, առանց ձախի չի կարող գործողություններ կատարել, չէ՞, իսկ մի ձեռքով մարդը խեղված մարդ է. մեր երկիրն այդպիսին է։ Եթե մարդն աջլիկ է, աջն ավելի շատ է գործածում, բայց ձախի կարիքն էլ զգում է։

– Պարոն Ջհանգիրյան, եւ մի հարց վերահսկողական լծակների մասին։ Խորհրդարանական վերջին քննարկումներին ընդդիմադիր գործիչներից շատերը հարց են բարձրացնում, որ իշխանությունը պետք է վերահսկողական լծակներ տա ընդդիմությանը։ Դուք հավատո՞ւմ եք, որ գործող իշխանությունները կգնան այդ քայլին։

– Ես չեմ հավատում մի իշխանության, որը կգա ու վերահսկողական բոլոր լծակները կամ դրանց մի մասը կտա ընդդիմությանը։ Նման իշխանություն ես չեմ տեսել։ Դա բարի ցանկությունների ժանրից է, որ ընդդիմությունը ասում է՝ լավ, դուք մեծամասնություն եք, գոնե վերահսկողական բոլոր լծակները տվեք մեզ։ Իհարկե կան երկրներ, որտեղ, օրինակ, Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը օրենքով տրվել է ընդդիմությանը, բայց մեզ մոտ նման ավանդույթներ չեն եղել: Իշխանությունը վերցնում է ոչ միայն այն, ինչ իրեն ընտրությամբ է հասնում, այլեւ վերցնում է ավելին։ Հիմա դուք ուզում եք, որ իշխանությունն ինքն իրեն վերահսկելու լծակները տա ընդդիմությա՞նը։ Կներեք, ես չեմ ուզում վիրավորել այս հայտարարության հեղինակներին, բայց դա շատ երեւակայական պատկերացում է. մեծ երեւակայություն պետք է ունենալ նման առաջարկներ անելու համար։

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031