Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Իշխանությունը չի պատկերացնում՝ ինչ բան է վերահսկողություն». «Հայոց աշխարհ»

Մայիս 28,2014 11:29

Նախագահն իր ելույթում, ըստ էության, ասաց այն, ինչի մասին Դաշնակցությունը բազմիցս բարձրաձայնել է. «Իշխանությունը եւ ընդդիմությունը նույն ինքնաթիռի աջ եւ ձախ թեւերն են։ Իշխանությունն ասում է՝ մտեք կոալիցիա, բայց եթե մի թեւը դնես մյուսի վրա, ինքնաթիռը չի թռչի՝ պետք է իրար հավասարակշռեն։ Նույնը այս դեպքում է՝ մարդու աջ ձեռքն իր գործառույթն ունի, ձախը՝ իր, բայց երկուսն էլ անհրաժեշտ են»։

Ըստ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ՝ այդ «հրաշալի» մոտեցումը կյանքի կոչելու լավագույն միջոցը ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալն է, մինչդեռ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասում է, որ ընդդիմությունը դրան պատրաստ չէ՝ կարող է ի չարս գործադրել այդ լծակները, տեղի-անտեղի հանդես գալ «համատարած կոռուպցիայի» մասին բարձրագոչ հայտարարություններով, դրանով իսկ նպաստել վստահության ճգնաժամի խորացմանը։

«Եթե հայտարարություններ անելը համարում են ի չարս օգտագործել կամ ատոմային ռումբը ընդդիմության ձեռքը տալուն հավասարազոր մի բան, ուրեմն այլեւս ասելիք չունեմ: Իշխանությունը չի պատկերացնում՝ ինչ բան է վերահսկողություն, ինչ բան է հակակոռուպցիոն քաղաքականություն։ Եթե ընդդիմությունը այս երկրի պատասխանատու քաղաքացին եւ կառույցն է, պետք է կարողանա արդյունավետորեն մասնակցել պետության կառավարմանը:

«Ամեն ինչ հաղթողին» սկզբունքը տանում է առճակատման, անհանդուրժողականության եւ թշնամանքի։ Եթե իշխանություն-ընդդիմություն համագործակցության դաշտում անկեղծություն չլինի, շարունակեն մի բան ասել, տակից ուրիշ բան անել, ոչինչ չի ստացվի»,- ընդդիմության «անձեռնահասության» մասին խոսողներին հակադարձում է Ա.Մինասյանը։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031