Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյան. «Չեմ տեսնում այսօր ՀՀ-ում որեւէ ընդդիմադիր ուժ, թեկուզ վերցնենք ոչ իշխանական ուժերը, որոնք թելերով կապված չեն իշխանությունների հետ». «Հայկական ժամանակ»

Մայիս 28,2014 11:11

Հատված Սասուն Միքայելյանի հարցազրույցից:

– Դուք հիմա ձեր պայքարը շարունակում եք Քաղաքացիական պայմանագրով, բայց կարծես թե բուռն գործընթացներ չեն ընթանում, ո՞րն է պատճառը եւ ե՞րբ կարելի է սպասել նման զարգացումների։

– Բուռն գործընթացներ ընթանում են։ Եթե նախորդ անգամ հաջողության չհասանք, այն առաջնորդները, որոնք չկարողացան կամ չուզեցին հասնել դրան, ու մենք արդեն հաղթանակած, պարտվեցինք, դա չի նշանակում, որ մենք կհամակերպվենք։ Այս իշխանությունները մեզ հետ են տանում այն ելման կետին, որտեղից սկսել ենք 88-ին, մենք չենք գնա դրան երբեք, նման բան երբեք թույլ չենք տա, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի կամ Եվրոպայի կամակատարը։

Մեր պայքարը շարունակում ենք, դանդաղ գործընթացներ չկան, ընդամենը այս պահին մեր գերխնդիրն է՝ ժողովրդի եւ ակտիվ անհատների հետ ձեւավորել ինստիտուցիոնալ ընդդիմություն, որովհետեւ ես չեմ տեսնում այսօր ՀՀ-ում որեւէ ընդդիմադիր ուժ, թեկուզ վերցնենք ոչ իշխանական ուժերը, որոնք թելերով կապված չեն իշխանությունների հետ։
Մենք ձեւավորել ենք մեր կառավարման խորհուրդը, մենք գնում ենք ժողովրդի հետ, մենք ուզում ենք դուրս գալ, բացատրել, պայքարել։ Երբ մեր համախոհների հետ կձեւավորենք, կկայացնենք այդ ուժը, կանցնենք խնդրի լուծման վերջին փուլին։

Մենք երբեք չենք շտապում, շատ մարդիկ, գործիչներ, լրագրողներ միշտ հարցնում են՝ դուք պահանջո՞ւմ եք նախագահի հրաժարականը, այո, մենք պահանջում ենք։ Բայց եթե այսօր մենք այդ կարգավիճակում չենք, այդ թիմը չունենք, անիմաստ դուրս չենք գա, սրտաճմլիկ, ամպագոռգոռ խոսքեր ասելու, ժողովրդին ինչպես միշտ փողոց հանելու ու այնտեղ թողնելու։

Ես միշտ ասել եմ՝ մենք չենք եկել մեկով ավելանալու, մենք եկել ենք ռեալ քայլ անելու, որի հանրագումարը մեր ժողովրդի համախմբումն է, հավատն է դեպի Քաղաքացիական պայմանագիր։ Եթե մենք արդեն ունենանք այդ ձեւավորված ինստիտուցիոնալ ընդդիմությունը, արդեն կկողմնորոշվենք, թե ինչ անենք։ Պայմանագրի հետագա ճակատագիրը, բնական է, ժողովուրդն է որոշելու, մեր համախոհներն են որոշելու՝ կդառնա՞ այն կուսակցություն, թե ինչ-որ կառույց կմնա։ Պարզ ասեմ՝ եթե չկարողանանք համախոհների այդ դաշտը ձեւավորել, չենք հասնի ոչնչի։ Իսկ եթե ունենանք այդ ամենը, իսկ ես համոզված եմ, որ կունենանք, դուրս կգանք փողոց։ Եթե դուրս ենք գալու փողոց, երբեք ժողովրդին տուն չենք ուղարկելու, եթե ասելու ենք, մեր ասած քայլերը մինչեւ վերջ տանելու ենք, գնալու ենք մինչեւ վերջ, ու հաղթանակը անկասկած ժողովրդինը կլինի։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031