Լրահոս
Օրվա լրահոսը

Ստաս Նամինը ցանկություն է հայտնել ծանոթանալ ռեպրեսիաներին եւ գնդակահարություններին Անաստաս Միկոյանի մասնակցությունը հաստատող փաստաթղթերին. «Հայկական ժամանակ»

Մայիս 28,2014 10:40

«Սկզբունքորեն դեմ եմ որեւէ հուշարձանի կանգնեցմանը։ Ես կարծում եմ, որ հիշատակը պետք է ապրի մարդկանց սրտերում եւ մտքում, այլ ոչ մարմարի, գրանիտի կամ բրոնզի մեջ»,- երեկ «ՀԺ»–ն այսպիսի մեկնաբանություն է ստացել Անաստաս Միկոյանի թոռանից՝ Մոսկվայում բնակվող անվանի երաժիշտ եւ կոմպոզիտոր, նկարիչ եւ ռեժիսոր Ստաս Նամինից, ով մեր թղթակցի խնդրանքով մեկնաբանել է իր պապի արձանը Երեւանում կանգնեցնելու՝ ավագանու որոշումը։

Երկու շաբաթ «ՀԺ»–ի թղթակիցը «Ստաս Նամինի կենտրոն» կրթամշակութային կազմակերպության աշխատակցի միջոցով նամակագրական կապի մեջ է եղել Անաստաս Միկոյանի անվանի թոռան հետ։ Մայիսի 14– ին թղթակիցը Ստաս Նամինին գրավոր հարցում է ուղարկել՝ խնդրելով մեկնաբանել Երեւանի ավագանու ապրիլի 30-ի որոշումը՝ միաժամանակ տեղեկացնելով թե որոշման բովանդակության, թե դրա շուրջ ծավալված հանրային արձագանքի մասին։

Ստաս Նամինը, ով պապի անունն է կրում (իսկական անունը՝ Անաստաս Ալեքսեյի Միկոյան), ստեղծված իրավիճակի շուրջ օբյեկտիվ գնահատական տալու նպատակով ցանկություն է հայտնել նախ ծանոթանալ ռեպրեսիաներին եւ գնդակահարություններին Անաստաս Միկոյանի մասնակցությունը հաստատող փաստաթղթերին եւ հրապարակումներին։ Նա լրագրողից խնդրել է իրեն ուղարկել թե՛ պատմական փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները, թե՛ այդ պատմությունների եւ Հայաստանում տեղի ունեցած հանրային արձագանքի մասին լրագրողական հրապարակումների հղումները։ Մայիսի 16-ին «ՀԺ»–ի թղթակիցը անվանի արվեստագետին է ուղարկել իր ձեռքի տակ եղած նյութերից մոտ մեկ տասնյակը։ Եվ ահա, տասը օր դրանք ուսումնասիրելուց հետո Ստաս Նամինը պատասխանել է, որ սկզբունքորեն դեմ է որեւէ հուշարձանի տեղադրմանը, եւ որ հիշատակը պետք է ապրի մարդկանց սրտերում եւ մտքի մեջ, այլ ոչ գրանիտի ու բրոնզի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031