Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանի հայտարարությունը եւ Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքի տվյալները հակասում են միմյանց. «Ժողովուրդ»

Մայիս 28,2014 10:27

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ-ում ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ երեկ ուշագրավ փաստեր բացահայտվեցին: Պարզվում է՝ Սերժ Սարգսյանը 2013թ. ընթացքում տվել է 90 ասուլիս ու 200-ից ավելի հարցազրույց: Այս թվերը բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ներկայացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Ինչպես հայտնի է՝ տարին ունի 365 օր, ու եթե համադրենք այս թվերը, ստացվում է՝ Ս.Սարգսյանն առնվազն 4-5 օրը մեկ ասուլիս է տվել, 2 օրը մեկ էլ՝ հարցազրույց, այն էլ՝ առանց հանգստյան օրերի: Սակայն այդպես էլ պարզ չդարձավ, թե երբ է Սերժ Սարգսյանը տվել այդ ասուլիսներն ու հարցազրույցները, քանի որ, եթե անգամ հաշվենք նախընտրական բոլոր հանդիպումները, նախարարություններ կատարած այցերի ժամանակ գերատեսչությունների աշխատակազմի անդամների հարցերին պատասխանելը, որոնք մեծ վերապահումով անգամ, եթե որպես հարցազրույց կամ ասուլիս հաշվենք, այնուամենայնիվ, Վիգեն Սարգսյանի հրապարակած թվերին չենք մոտենում:

Ընդհակառակը, «Ժողովուրդ»-ը նախագահականի պաշտոնական կայքն ուսումնասիրելիս պարզեց՝ Ս.Սարգսյանը նախորդ տարվա ընթացքում ընդամենը 6 ասուլիս է անցկացրել: Փաստորեն, ստացվում է միմյանց հակասող երկու պաշտոնական տեղեկատվություն. մի կողմից` Վիգեն Սարգսյանի հայտարարությունները, մյուս կողմից` նախագահի պաշտոնական կայքի տվյալները: Այս իրավիճակում առաջանում է մեկ բնական հարց. ո՞ւմ տվյալներն են առավել ազնիվ»:

Ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031