Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես վարվել «նախկինների» հետ

Մայիս 28,2014 10:24

Ուզեն-չուզեն՝ պատգամավորները, կուսակցությունները, հասարակական շրջանակները այսօր թե՛ կառավարության ծրագրի եւ թե՛ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ անդրադառնում են նախորդ` Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեությանը: Քանի որ նախագահը եւ խորհրդարանական մեծամասնությունը Հայաստանում չեն փոխվել, նոր կառավարության դրությունն այս առումով բարդ է: Մի կողմից` պատասխանատվություն կրել, ասենք, Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի կամ ռուսական վարկի կեսի զուտ «բանկային» օգտագործման համար` քաղաքական առումով անմտություն կլիներ:

Մյուս կողմից` ասել, որ նման գործողությունները, մեղմ ասած, սխալ էին, նույնպես «ՀՀԿ թիմի» տեսանկյունից, որքան հասկանում եմ, նպատակահարմար չէ: Ես լինեի, առանց հրապարակային բանավեճերի եւ հռետորական հնարքների այդպիսի գործերը կհանձնեի իրավապահներին, ընդ որում, հաշվի առնելով իրավիճակը` կուրծք չէի ծեծի, թե տեսե՛ք, ես որքան արդար եմ: Եվ եթե համապատասխան մարմինները կրիմինալ հայտնաբերեին, կասեի` դրանք ոչ թե իմ, այլ իրավապահների եզրակացություններն են` dura lex sed lex: Բայց քանի որ ես տեղյակ չեմ «կուսակցական էթիկայի» նրբություններին, կարող եմ եւ սխալ ճանապարհ ցույց տալ:

Մի բան պարզ է` վերացական, «օդի մեջ» խոսակցությունները` «քաղաքական գնահատական տանք Տիգրան Սարգսյանի կառավարության աշխատանքին», բացարձակապես անօգուտ են եւ շատ արագ կարող են վերածվել «ներկաների» եւ «նախկինների» ավանդական սնամեջ լեզվակռվի, որի նմուշները բազմաթիվ էին 1998 թվականին եւ երբեմն հանդիպել են նաեւ հետագայում: Վերջին նման բանավեճը անցած տարվա վերջին հրահրել է ինքը` Տիգրան Սարգսյանը, խոսելով 2000-ականների սկզբի «շինարարական փուչիկի» մասին: Եթե նախկին վարչապետը երկրորդ նախագահին իր այդ դատողություններով (ճիշտ թե սխալ` կարեւոր չէ) «չջղայնացներ», ապա գուցե «ոչ իշխանական» քարոզչությունն իր դեմ այդ աստիճանի չէր սաստկանա, եւ քառյակն էլ այդքան ակտիվ չէր պայքարի վարչապետի հրաժարականի համար:

Առհասարակ այս հարցում պետական մշակույթը, իմ կարծիքով, պետք է բաղկացած լինի երկու փոխլրացնող տարրերից. ա/ չբարդել քո դժվարությունները նախորդների վրա, չտրտնջալ «ծանր ժառանգության» կապակցությամբ (ինչպես եւ վարվում է, ի պատիվ իրեն, ներկայիս կառավարությունը), բ/ եթե ակնհայտ է, որ անցյալում կատարվել է հանցագործություն, ապա առանց վարանելու հարուցել քրեական գործ եւ պատժել մեղավորներին` անկախ նրանից, թե ովքեր են նրանք:

Մենք չպիտի ապրենք ո՛չ նախկիններին վարկաբեկելու, ո՛չ էլ հանցագործությունները կոծկելու պայմաններում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Seyran says:

    Իսկ իրավապահները մի բան անպայման կգտնեն,միայն թուլ տվեք…

  2. Ruben says:

    Հայացք կողքից.՝
    -ՀՀ առաջին նախագահի օրոք օրինականացվեց ռեկետը (ավազակությունը), կաշառակերությունը եւ դավաճանությունը:
    -Երկրորդ նախագահը կոծկեց առաջինի “օրինականացված” հանցագործությունները (եթե նախագահը պատասխանատվություն է կրում որպես Սահմանադրության երաշխավոր):
    -Երրորդ նախագահը կոծկեց առաջինի եւ երկրորդի “օրինականացված” հանցագործությունները, լինելով մեղսակիցը հանցագործ տիրակալների:
    Կարծես հեքիաթ է.՝
    – Կա մի երեք գլխանի դեվ, որն ունի մեկ (24 մետրանոց) պոչ:
    Իսկ այն ջոջը ով բռնել ու քաշում է պոչը, հավանաբար ամեն օր կրկնում է՝ “-Լռի´, հանդուգն Կոտորվե´ք դուք ,, Վախկոտներիդ ես թաղեմ, Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,”…

  3. Կարո Մելիքյան says:

    Եթե մեր իրավապահները անկախ չեն,իսկ դա,ոչ թե եթե է,այլ իրականություն է(չեմ ոզում բերեմ բազմաթիվ՝հայտնի ու անհայտ փաստեր.սպանություններ,օֆշորներ…եւ այլն), ապա,նշանակում է որ,Ձեր եւ մեր կողմից առաջ քաշած առաջարկները,գաղափարները,դատողությունները,ընդհամենը՝ոչ ավել- ոչ պակաս՝
    մտամարզանքներ էն։

  4. Կարո Մելիքյան says:

    Վարչապետի եւ,իբր թե,կառավարության փոփոխությունն էլ՝ձեւական միջոցառում էր։Դա կարելի է պատկերացնել,թե ինչպես է տեղի ունեցել.Մի օր, Ս.Ս.-ը Տ.Ս.-ին. ,բա,Տիկո ջան,գիտես՞,որ «գազը»
    շատա հավաքվել.չնեղանաս,անհրաժեշտ է «գազը» բաց թողնել.հիմա ինչ՞ տարբերություն՝դու չլինես ՝թող Հովոն լինի,մի տանից չենք՝մի թայֆից ենք,էնպես որ՝քեզ չենք նեղացնի պօ լյուբոմու։
    Ահա սա է մեր իշխանավորների՝նախկիններին չքննադատելու հիմնական մոտեցումը,(ըստ ինձ)։

  5. Լավատես says:

    Շատ լավ օրենքներ ունենք, մնում է բարձր մակարդակով հասկանանք ու նույն մակարդակով էլ կիրառենք:

    https://www.parliament.am/parliament.php?id=constitution

    Հոդված 21. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

    Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի:

    Հոդված 22. Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ: Օրենքը կարող է նախատեսել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր:

    Արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը:

    Արգելվում է նշանակել ավելի ծանր պատիժ, քան կարող էր կիրառվել հանցագործության կատարման պահին գործող օրենքով:

    Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել:

    Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:

    Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի:

    Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար։

  6. David says:

    Ազատ խոսքը կոծկելը պակաս հանցանք չէ: Հանցանք է և վամպիրիզմի վերջնագրի ուշացումը:

  7. Hayk says:

    Այսօրվա գլոբալ աշխարհում մեր նման փոքր երկներին շատ դժվար է ինքնուրույն գործել: Երբ չորս կողմից մեզ սովորեցնում են «ճիշտ» ապրել, ու սովորեցնողներից ամեն մեկն ունի իր շահերը, իսկ մենք էլ ունենք Արցախ, բլոկադա, կրկնակի դժվար է դառնում մանևրելը:

    • Ruben says:

      Ես չգիտեմ, թե որն է քո փոքր երկիրը, որը քո նման չի կարողանում ինքնուրույն գործել, իմ երկիրը լավ էլ լեն է, որտեղ ես ինքնուրույն եմ գործում:
      Երկրին տեր ու պահապան կանգիր (բութ ստորակետ) նոր Երկրից խոսա:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031