Լրահոս
Օրվա լրահոսը

Կայունության սպառնալիք «գունավոր հեղափոխություններն» ու «Մոսկվայի բիզնեսը»

Մայիս 28,2014 14:42

ՀՀ անվտանգության երաշխավոր ՌԴ-ն Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը զարգացնում է «նախանձելի» տեմպերով

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը անցյալ շաբաթ Մոսկվայում մասնակցեց Միջազգային անվտանգության երրորդ համաժողովին, որի շրջանակներում նա երկկողմ հանդիպումներ է ունեցել նաեւ իր գործընկերների հետ: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ Ս. Օհանյանը ստորագրել են երկու երկրների կառավարությունների միջեւ 2012թ. հոկտեմբերի 3-ին ստորագրված` Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին թիվ 1 Արձանագրությունը: ՌԴ ՊՆ-ի կայքից տեղեկանում ենք, որ Շոյգուն առաջարկել է ստորագրել միջկառավարական համաձայնագիր Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղաբաշխման մասին, որը ենթադրում է, մասնավորապես, ռուսական ռազմաօդային ուժերի ուղղաթիռային էսկադրիլիայի առկայությունը «Էրեբունի» օդանավակայանում։

Սրան զուգահեռ Մոսկվայում անվտանգության կոնֆերանսում Շոյգուն նշել է, որ ՌԴ-ն ուժեղացնում է արտերկրում գտնվող իր ռազմաբազաները, ինչպես նաեւ մասնակցում է ՀԱՊԿ-ի ու ՇՀԿ-ի երկրների զինված ուժերի ուժեղացմանը: Նույն միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել Շոյգուի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումը, որի ընթացքում Շոյգուն նշել է, որ բոլոր «գունավոր հեղափոխությունները» այս կամ այն չափով հանգեցնում են արյունահեղության, անկայունության ու դրական հեռանկարների բացակայության. «Երկկողմ կապերն ու շփումները ազդում են Ադրբեջանի հետ ու տարածաշրջանում ՌԴ հարաբերությունների կայունության ու անվտանգության ապահովման վրա»:

Շոյգուն միակ ռուս բարձրաստիճան պաշտոնյան չէ, որը Միջազգային անվտանգության երրորդ համաժողովի շրջանակներում որոշել է անդրադառնալ «գունավոր հեղափոխությունների» թեմային։ Նույն օրը այդ թեմային առավել ընդգրկուն անդրադարձել են նաեւ Պուտինն ու Լավրովը։ ՌԴ նախագահը կոնֆերանսի մասնակիցներին հղած ուղերձում միջազգային հանրությանը կոչ է արել կայունությունն ու անվտանգությունը պաշտպանել հնացած տրամաբանությունից, զրոյական արդյունքով աշխարհաքաղաքական խաղերից եւ այլ երկրների գործերին միջամտելուց, ինչն առաջացնում է «գունավոր հեղափոխություններ»: Պուտինի խոսքերով՝ դեռ չի հաջողվել էական առաջընթաց գրանցել խաղաղության, կայունության ու անվտանգության միասնական տիրույթի ձեւավորման հարցերում. «Ակնհայտ է, որ ժամանակակից մարտահրավերներն ու սպառնալիքները պահանջում են հրաժարվել հնացած տրամաբանությունից, զրոյական արդյունքով աշխարհաքաղաքական խաղերից, սեփական բաղադրատոմսերն ու կողմնորոշման արժեքները մյուս ժողովուրդների վզին փաթաթելու փորձերից, այդ թվում նաեւ «գունավոր հեղափոխությունների» ճանապարհով: Ներկայիս ժամանակը պահանջում է միավորել միջազգային հանրության ողջ ջանքերը»: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ նշյալ համաժողովում ունեցած ելույթում նշել է, թե «գունավոր հեղափոխությունները» հանդիսանում են կայունության սպառնալիք աշխարհում. «Միջազգային կայունությանն ակնհայտ վնաս են պատճառում ինքնիշխան պետությունների վարչակարգերի փոփոխման գործողությունները, արտերկրից նախաձեռնված «գունավոր հեղափոխությունները»: Ժողովուրդներին ներքին վերափոխումների սեփական բաղադրատոմսերը փաթաթելու փորձերը՝ առանց հաշվի առնելու նրանց ավանդույթներն ու ազգային յուրահատկությունները, «ժողովրդավարություն արտահանելու» փորձերն ապակառուցողական ազդեցություն են ունենում միջազգային հարաբերությունների վրա եւ բազմապատկում են աշխարհի թեժ կետերի քանակը»:

Մոսկվան մի կողմից՝ մեղադրում է Արեւմուտքին` հասարակություններին «ներքին վերափոխումների սեփական բաղադրատոմսերը փաթաթելու փորձերի» եւ «գունավոր հեղափոխություններ» իրականացնելու մեջ, սակայն մյուս կողմից՝ զարկ է տալիս ռազմական գործոնի մեծացմանը` ուժեղացնելով արտերկրում գտնվող իր ռազմաբազաները:

Եվ ոչ միայն… Ռազմական «համագործակցությունները» հակակշռելով «գունավոր հեղափոխություններին»՝ ՌԴ-ն «ելքը» տեսնում է սպառազինությունների մատակարարման մեջ: Օրերս հայտնի դարձավ, որ ՌԴ-ն ավարտել է Ադրբեջանին 100T-90C տանկերի խմբաքանակի մատակարարումը, հնարավոր է նույն ծավալով տանկերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Բաքվին: Ըստ ITAR-TASS-ի՝ Աստանայում կայացած սպառազինության միջազգային «Կադեքս 2014» ցուցահանդեսում այս մասին հայտնել է Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը: «Ողջ խմբաքանակը՝ 100 տանկ, արդեն ուղարկել ենք մոտ մեկ ամիս առաջ»,- ասել է նա: Բիրյուլինի խոսքով՝ նույն ծավալով երկրորդ խմբաքանակի մատակարարման մասին դեռեւս պայմանագիր չի կնքվել: Բիրյուլինը տեղեկացրել է, որ T-90C տանկերի մատակարարման համաձայնագիրը Մոսկվան եւ Բաքուն կնքել էին 2011-ին: Նրա խոսքով՝ զրահատեխնիկայի մատակարարումը ծրագրվում էր ավարտել ավելի վաղ, սակայն տեղի է ունեցել ժամկետների փոփոխություն ոչ թե ռուսական կողմի մեղքով, այլ Ադրբեջանի կողմից վճարումների ձգձգումների պատճառով: Նա նշել է նաեւ, որ շարունակվում են Մի-171 եւ Մի-35 ուղղաթիռների մատակարարման աշխատանքները: Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար, գնդապետ Վագիֆ Դարգյահլը մեկնաբանել է նշյալ գործարքի մասին տեղեկությունը. «Ադրբեջանի զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ ապահովելն իրականացվում է առավել շահավետ (քանակի, որակի ու գնի համադրման տեսանկյունից) ու վստահելի գործընկերների հետ համագործակցությամբ, ինչը հնարավորություն է տալիս համապատասխանել ռազմատեխնիկական բազայի ամենաբարձր պահանջներին»: Մայիսի 26-ին նաեւ հայտնի դարձավ, որ ՌԴ-ն առաջիկայում Ադրբեջանին կմատակարարի պատվիրած TOS-1A ռեակտիվ հրնետների (հրցիրների) հերթական խմբաքանակը:

Ուկրաինական ճգնաժամը, կարծես, մեծացրել է Լեռնային Ղարաբաղում պատերազմի հավանականությունը, իսկ ՌԴ-ի կողմից «խաղաղարար գործողություններ» իրականացնելու հարցով համաձայնությունը կողմերի հետ բնավ չի կարելի բացառել: ՌԴ-ն միջազգային հանրության կողմից պատժամիջոցների սպառնալիքի տակ, կարծես, փորձում է տարածաշրջանում «մկանները ցույց տալ»: Օրերս հերթը Վրաստանին էլ հասավ. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը զգուշացրեց, թե ՌԴ-ն մտահոգված է պաշտոնական Թբիլիսիի հայտարարությամբ, թե Վրաստանը պատրաստվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության համակարգեր:

Առհասարակ՝ պետք է նկատել, որ ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը շարունակվում է իրականացվել բավական ուշագրավ փաստերի առկայության պայմաններում: Մարտի վերջին Ադրբեջանը կողմ քվեարկեց ՄԱԿ-ում Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող բանաձեւին, այսինքն` աջակցեց Ղրիմի վերաբերյալ հակառուսական բանաձեւին (մինչդեռ Հայաստանը դեմ քվեարկեց Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող բանաձեւին): Արեւմուտքի կողմից ՌԴ-ի դեմ էներգետիկ պատժամիջոցներ սահմանելու սպառնալիքների ֆոնին Բաքուն չի թաքցնում հավակնությունները` հանդես գալով որպես «ԵՄ-ի էներգետիկ անվտանգության գլխավոր երաշխավոր»: Սակայն նույնիսկ այսպիսի պայմաններում Հայաստանի անվտանգության երաշխավոր Ռուսաստանն Ադրբեջանի հետ իր ռազմական համագործակցությունը, որն ընդունված է անվանել «Մոսկվայի բիզնես», զարգացնում է «նախանձելի» տեմպերով:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

27.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ПИСЬМО ПРЕЗИДЕНТУ АРМЕНИИ СЕРЖУ САРГИСЯНУ. АРМЕНИЯ ПЛАНИРУЕТ СТАТЬ СООСНОВАТЕЛЕМ ЕВРАЗИЙСКОГО СОЮЗА. Господин Президент Серж Саргисян, Вы гражданин Армении, Президент Армении и Вы любите свою страну. Я хочу напомнить Вам, что октябрьский переворот 1917-ого года, это не только трагедия для армянского народа, но и для всего мира. После октябрьского переворота, были подписаны, Московский договор в 16-ого марта 1921-ого года, между Советской Россией и кемалисткой Турцией и в последствие, Карсский договор 13-ого октября 1921-ого года. По этим договорам Армения была расчленена и на маленьком куске образовалось Советская Армения, Нагорный Карабах оказался в составе Азербайджана. Сейчас история повторяется, любая попытка восстановить СССР или постсоветском пространстве, какие то союзы и образованные, это трагический обернется для Армении и для армянского народа, мы потеряем Арцах и свою независимость. Я хочу напомнить Вам позиции других стран, в том числе США, в трагические дни для армянского народа. Во время Парижской мирной конференции, после первой мировой войны, с января 1919-ого года по январь 1920-ого года, США определил границы Армении, на Кавказе, на Азербайджанском и на Грузинском участке, все спорные территории входили состав Армении, Киликия доже входила в состав Армении. Немножко в других обстоятельствах был подписан Севрский мирный договор. Это время президентом США был Вудро Вильсон, он самый успешный президент США, был удостоен высокого звания США и был лоуриатом Нобелевской премии. США демократическая страна, ценит свою историю. Почему Вам господин Президент, не изменить свою политику, главным направлением своей политики сделать борьба за признанные и осуждение Геноцида армян с 1915-ого по 1923-ие годы в Турции, со стороны тех стран, которые ещё не признали. Например США, как заинтересовать, у США свой национальные интересы, хочет сохранить своё военное присутствие в Турции, взамен признания Геноцида, разрешить иметь своё военное присутствие в Армении, у Армении стратегическое географическое положение. Господин Президент, я жертва имперской политики России, я поверил демократическую Россию и пошёл служить офицером в ВС РФ. Сейчас я в отставке, я участвовал в войне в Арцахе, член партии АРФ (Дашнакцутюн). Мне из ВС РФ увольняли по сфабрикованному свидетельству по болезни, по психиатрии, против моей воли. Мне, здорового человека(в руководстве нашей партии, считают меня здоровым), мучают в псих-больницах Краснодарского края. Я написал заявлении разные инстанции, но ни кто мне не помог, кинули. В 22-ого января 2013-ого года я написал заявление к Уполномоченному по правам человека в РФ Владимиру Лукину , в заявлении обо всём написал и приложил очень серьезные документы, думал Владимир Лукин поможет, но до сих пор ответ не получил. Уже прошел больше года, сейчас новый Уполномоченный по правам человека в РФ Элла Памфилова, я хочу, чтобы она занималось моим заявлением и решила мой вопрос положительно, только Президент РФ Владимир Путин может помочь. Несколько дней назад, я в интернете, на официальный сайт Президента РФ отправил жалобу, два дня назад, я на свой электронный адрес получил ответ, из Управления Президента РФ с обращениями граждан, мою жалобу отправили в апарат Уполномоченному по правам человека в РФ, копию в администрацию Краснодарского края. Я в 22.01.2008 года написал заявление к Президенту РФ Владимиру Путину, точно по этому вопросу и в соответствии с ч.3 ст.8 Федерального закона от 2 мая 2006 года №59-ФЗ “О порядке рассмотрения обращений граждан Российской Федерации” моё заявление рассмотрели в Управление Президента РФ с обращениями граждан, в 14-ого февраля 2008 года я получил ответ и мой вопрос не решился, потом со мной случилось несчастье. В демократических странах, с важными вопросами занимается глава государства. Мой вопрос является очень сложным и важным вопросом. Пока Президент РФ Владимир Путин не займется моим вопросам, вопрос не решится.

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031