Ուկրաինայում կորել է Դոնեցկում գտնվող ԵԱՀԿ դիտորդական խմբերից մեկի հետ կապը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Խմբի հետ կապը կորել է, երբ նրանք ընթացիկ պարեկային ծառայություն էին իրականացնում Դոնեցկի արևելքում: Մինչև հիմա մեզ չի հաջողվել վերականգնել կապը: Խումբը բաղկացած է 4 միջազգային դիտորդներից», – ասված է ԵԱՀԿ տարածած հաղորդագրությունում և նշված է, որ կապը կորել է մայիսի 26-ին Կիևի ժամով 18:00 սահմաններում:
Պատվիրակությունից հայտնել են, որ իրենք Ուկրաինայի իշխանություններին տեղեկացրել են դեպքի մասին և նոր տեղեկություններ ստանալու դեպքում նույնպես կհաղորդեն:
Ապրիլին Սլավյանսկի մոտակայքում անջատականները առևանգել էին ԵԱՀԿ դիտորդական պատվիրակության անդամներին: Մի քանի օր անց նրանց բաց էին թողել Ռուսաստանի միջամտությամբ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ