ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը դատապարտել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնման դեպքում եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը` որակելով այն «միջազգային հարաբերություններում բարի կամքի սկզբունքի և օրենքի գերակայության խախտում»:
Բանաձևի նախագիծն ընդունվել է Մեծ Բրիտանիան Վեհաժողովում ներկայացնող պատվիրակ Քրիստոֆեր Չոփի զեկույցի հիման վրա:
Բանաձևի նախագիծը շեշտում է, որ Կոնվենցիան «չի նախատեսում բանտարկյալների՝ իրենց հայրենիք վերադարձնելու համար անհապաղ ազատ արձակումը»: Ասվում է, որ կարևոր է Կոնվենցիային դիմել այն ժամանակ, եթե բարի կամք դրսևորելիս չի խախտվի օրենքի գերակայությունը, մասնավորապես՝ արտահանձնման այն դեպքերում, եթե դա քաղաքական և դիվանագիտական բարդությունների չի հանգեցնի:
Նախագիծը Վեհաժողովի լիագումար նիստի քննարկմանը կներկայացվի այս տարվա ընթացքում:
Կարդացեք նաև
2006թ. Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ Ռամիլ Սաֆարովը սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: 2012թ. ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովին արտահանձնել են Ադրբեջան, որտեղ նրան ներում են շնորհել, բարձրացրել զինվորական կոչումը և բնակարան նվիրել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
К чему такая “спешка”?((((((((((((((