Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն անթույլատրելի ճանաչեց ինքնասպանություն գործած մեղադրյալի ցուցմունքները

Մայիս 27,2014 20:15

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվեց «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն 400 000 դրամի գողության գործով դատական նիստը, HSBC աշխատակից Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հանդես եկավ միջնորդությամբ:

Նա միջնորդեց անթույլատրելի ճանաչել հանգուցյալ մեղադրյալ Արտաշես Գալուստյանի ցուցմունքներն ու առերես հարցաքննության արձանագրությունը: Նա ասաց, որ Արտաշես Գալուստյանը հրաժարվել է իր պաշտպանից, նյութական վիճակի հետ կապված, ապա նրան տրամադրվել է հանրային պաշտպան` Ռուզաննա Սիրեկանյանը, որին այդպես էլ չի հաջողվել հանդիպել իր պաշտպանյալի հետ, քանի որ նա ինքնասպան է եղել:

«Քննիչի կողմից մոտ 8 օր Արտաշես Գալուստյանի պաշտպանությունը իրականացնելու համար չի ներգրավվել ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակի կողմից նշանակված պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը, որից հետո օրենքի էական խախտմամբ ընդունել է մեղադրյալի պաշտպանից հրաժարումը , այն դեպքում, երբ այդ հրաժարումը պայմանավորած էր վճարման միջոցների բացակայությամբ, իսկ հրաժարումը իրականացվում էր առանց այն պաշտպանի ներկայության, որը կարող էր նշանակվել կամ նշանակված էր, ինչպես նաև մյուս մեղադրյալի և Արտաշես Գալուստյանի շահերի միջև առկա էր հակասություն, իսկ Էդգար Կարաքեշիշյանը ուներ պաշտպան»,-ասաց Լ.Սիմոնյանը:

Լիպարիտ Սիմոնյանը հղումներ կատարեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին, պաշտպանական իրավունքի խախտման դեպքերին: «Միայն այն փաստը, որ այդ հրաժարումից մի քանի օր անց Արտաշես Գալուստյանը ինքնասպան է եղել, իսկ մինչ այդ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ևս երեք անգամ փորձել է ինքնասպան լինել վկայում է նրա մասին, որ նա ունակ չէր ամբողջովին գիտակցել իր վարքագծի հետևանքներ: Արտաշես Գալուստյանի հոգեվիճակի մասին են վկայում նաև վկաներ Տիգրան Առաքելյանի և Երվանդ Եղյանի ցուցմունքները: Մասնավորապես, Տիգրան Առաքելյանի ցուցմունքի այն մասը, որը վերաբերում էր Արտաշես Գալուստյանի կողմից երրորդ անձի դեմ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տալուն»,-նշեց նա:

Դատավոր Մեսրոպ Մակյանն անթույլատրելի ճանաչեց Աշոտ Առուշանյանի դեմ տված հանգուցյալ Արտաշես Գալուստյանի ցուցմունքները, այդպիսով բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մարգար says:

    Եկ ու բան հասկացիր այս հոդվածից?

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031