Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանը վստահ է, որ երկրի նախագահն անզոր է իրենց պատժել». Զոյա Թադեւոսյան. (Տեսանյութ)

Մայիս 27,2014 20:06

«Օրենքից վեր, օրենքից բարձր մարդիկ կան: Կան մարդիկ, որոնք տառապում են անպատժելիության սինդրոմով: Իրենք հասել են նրան, վստահ են, որ երկրի նախագահ կոչվածն էլ անզոր է իրենց պատժել»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ քաղխորհրդի ադամ Զոյա Թադեւոսյանն այսպես մեկնաբանեց Գորիսում Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդու՝ Էյներ Խաչատրյանի մասնակցության մասին շրջանառվող հերթական միջադեպի՝դանակահարության մասին լուրը:

Զոյա Թադեւոսյանի խոսքերով՝ «Արդեն չեմ կարող մեղադրել հասարակությանը, որ վախենում են նրանից: Եթե նրանք վայրագորեն վերցնում են զենքը եւ կրակում մարդկանց վրա, ո՞ր մայրը կթողնի իր զավակին դուրս գալ նրանց զենքի դեմ: Եթե նրանք կարող են տանից մարդուն դուրս բերել եւ ծեծել…վախի մթնոլորտ է: Ամեն մարդ մտածում է իր կաշին փրկելու մասին: Այստեղ միայն օրենքով եւ օրինականությամբ կարելի է սրանց քշել: Այլ ճանապարհ չկա»:

Գորիսի հայտնի միջադեպի մասին վերջին հարցազրույցներից մեկում Սուրիկ Խաչատրյանն ասում էր, որ իր եղբոր, եղբոր որդիների վարքի պատճառով չպետք է հանրությունը իրեն այլ աչքով նայի. «Ամեն մարդ իր արարքի համար է պատասխան տալիս: Երբեք որդուն հոր համար չեն դատում, հորը՝ որդու համար: Ես ուզում եմ իմ արարքների համար պատասխան տամ: Իմ գերդաստանը մեծ է, ես հո չե՞մ կարող բոլորի համար պատասխան տամ»:

Զոյա Թադեւոսյանը չհամաձայնեց. «Եթե որեւէ մեկը պաշտոն է զբաղեցնում, ինչպե՞ս նա պետք է թույլ տա, որ իր երեխան վարկաբեկի իրեն: Մենք անընդհատ մեր ընտանիքներում մեր ծնողներից դա ենք լսել: Իրենք համակարգված դաստիարակություն չեն արել: Յուրաքանչյուր օրինավոր հայ ընտանիքում հայրերը իրենց զավակներին ասում են՝ տղաս, իմ պատիվը բարձր կպահես դրսում, հարեւանները հանկարծ վատ բան չխոսեն: Այդ մարդկանց մոտ, հավանաբար, չկան այդ գաղափարները: Նրանք չեն էլ հասկանում, թե դա ինչ արժեքավոր գաղափար է: Եթե նրանք դա իմանան, այդպիսի պատասխանատվություն իրենց վրա կվերցնեն ե՛ւ բարեկամը, ե՛ւ հարազատը, ե՛ւ ընկերը: Պետք է պատասխան տա իր արարքի համար, որովհետեւ իր հետ է առնչվում: Հակառակ դեպքում պետք է օտարանան»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Ճիշտ է ասում:Երեք կամուրջ են`Իրանի, Զանգեզուրի և Ղարաբաղի: էս կամուրջները նույն ողնաշարի վրա են և ողն ողին չի պատժի, խելոք հայեր:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031