Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միկոյանի արձանը պատրաստ է, իսկ Արեյանն ասում է՝ դեռ նախագիծը չկա․ 168.am

Մայիս 27,2014 20:01

Այսօր ես տեսա նրան՝ ընկեր Միկոյանին: Նրա` 1,60 սմ-անոց բրոնզակոփ կիսարձանը  (полуфигура)  կանգնած էր Երևանի «Կռազի պարկում»: Ձուլարանի մետաղյա ու ծանր դռներն այնքան արագորեն փակվեցին, որ տեսախցիկը չկարողացավ ֆիքսել հերոսին: Բայց հերոսը կա: Նա կանգնած էր բազում «Կռազ»  մեքենաների կմախքների  հարևանությամբ, Երևանի արվարձանային աղքատության շունչը կրող մի թաղամասում  բացված  ձուլարանում:

Անաստաս Միկոյանի արձանի  վրա աշխատել են երեք հոգի՝ ձուլող  վարպետը, բանվորը և տեխնիկական աշխատանքներին հետևող քանդակագործը: Մինչ նրանք  առավոտյան վերջին աշխատանքներն էին կատարում  արձանի վրա, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը նույն պահին Ազգային ժողովում հայտարարում էր. «Թե արձանը, երբ կտեղադրվի` հայտնի չէ, չեմ կարող ասել: Ֆինանսավորման աղբյուրը ևս պարզ չէ, էսքիզային նախագիծ դեռ չկա»:

Արձանի պատրաստման աշխատանքներին հետևող քանդակագործ Գագիկ Ստեփանյանը, արձանը լուսանկարելու մեր համառ պնդումներին զիջելով՝  ամբողջ այդ ընթացքում հեռախոսով փորձում էր արձանը լուսանկարելու թույլտվություն ստանալ, սակայն հեռախոսի մյուս ծայրում (այդպես էլ չիմացանք նրա զրուցակցի անունը)  անդրդվելի  մնացին:  «Դու գործ չունես»,-ասում էին Գագիկ Ստեփանյանին:

«Ես իսկապես գործ չունեմ,  ինձ  միայն խնդրել են, որ արձանը տեխնիկապես անթերի լինի: Իմ գաղափարը չի եղել նման արձան սարքել, ոչ էլ մտքովս անցել է»,-ասաց Գ. Ստեփանյանը:

 

Մանրամասները կարող եք կարդալ` 168.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031