Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը պատրաստ է եղել հոգալ նույնիսկ պետական գործուղումների ծախսերը

Մայիս 27,2014 19:30

«Ինձ, կամ իմ գործընկերներին այդ խնդիրը երբևէ չի հուզել, քանզի նույնիսկ պետական միջոցների անբավարար լինելու դեպքում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը պատրաստ է եղել հոգալու նույնիսկ պետական գործուղումների ծախսերը, իսկ պետական միջոցներ տնօրինողները պետք է հաշվետու լինեն իրենց որոշումների համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Պատգամավորը պատահական չի համարում, որ որոշ լրատվամիջոցներում խեղաթյուրվեց իր հարցը`պատգամավորների գործուղումների վերաբերյալ, ներկայացնելով այն իբրեւ «գործուղումների օրապահիկի կռիվ»: «Լավ գիտեմ, որ կպա թույլ տեղին»,- ասաց նա:

Հիշեցնենք, այսօր խորհրդարանում, անցյալ տարվա բյուջեի կատարողականի ժամանակ պատգամավորը հարցրել էր, թե ի՞նչ սկզբունքով են, իբր տնտեսելու պատրվակով չեղյալ համարվել չափազանց փոքր ծախս պահանջող որոշ գործուղումներ, ինչի արդյունքում Հայաստանի խորհրդարանը ներկայացված չի եղել իր կարծիքով բավական կարեւոր միջոցառումների: Պատգամավորը հարցը չէր մասնավորեցրել` խոսելով երևույթի ու սուբյեկտիվ որոշումների մասին: Մինչդեռ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը ներկայացրեց կոնկրետ ծախսված թվեր հաշվետու տարվա համար:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031