Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կարելի է սնուցմամբ տնտեսություն զարգացնել. (Տեսանյութ)

Մայիս 27,2014 19:12

Հայաստանում յուրաքանչյուր 5-րդ երեխան իր տարիքի համեմատ ցածր հասակ ունի, այսինքն` միջին պոպուլիացիոն ցուցանիշից ցածր այդ երեխանի հասակը: Խնդիրը թերսնուցման եւ չբալանսավորված սնուցումն է: Այսօր այսպիսի տվյալներ ներկայացրեց առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության ղեկավար Կարինե Սարիբեկյանը Ամերիկյան համալսարանում կազմակերպված միջազգային համաժողովին հաջորդած ասուլիսին: Ասուլիսին մասնակից Կոլումբիայի համալսարանի մասնագետ Ռիչարդ Դեկելբաումն էլ ասաց, որ թերսնուցման պատճառով ցածրահասակ ասենք 4-րդ դասարանի երեխաները 1-ին դասարանցու հասակ ունեն: Ըստ միջազգային մասնագետի, Հայաստանում շատ բարձր է նաեւ սակավարյունության խնդիրը երեխաների եւ կանանց շրջանում, ինչպես նաեւ առկա է գերսնուցման խնդիրը, որի հետեւանքով կաթվածների թիվն է բարձր:

IMG_5168

Aravot.am-ի այն հարցին, արդյոք թերսնուցումը աղքատության բարձր ցուցանիշի հետեւանք է, թե` ծնողների ոչ բավարար գիտելիքների, Կարինե Սարիբեկյանն ասաց. «Խնդիրը միայն աղքատություն չէ, երբ նայում ենք աղքատության եւ բարեկեցության ցուցանիշները, իհարկե, ամենաաղքատ ընտանիքներում թերսնուցման ցուցանիշը բարձր է`25%, բայց նաեւ բարեկեցիկ ընտանիքներում է առկա թերսնուցումը, այն 16%-է: Խնդիրը նաեւ  ոչ ճիշտ սննդակարգն է, գիտելիքների պակասը, որքան մայրերի կրթական ցենզը բարձր է, այնքան թերսնուցման ցուցանիշը ցածր է: Ազգային հետազոտությունների տվյալներով երեխաների շրջանում 19 % թերաճություն կա, այսինքն` երեխան սոված չէ, բայց կերածն էլ բավարար չէ, որ աճի տեմպերը նորմալ լինեն: Գերքաշությունը 15% է, այսինքն` երեխան ուտում է ոչ օգտակար սնունդ, ու հիմնականում ածխաջրածիններ: Գյուղաբնակների մոտ թերսնուցման ցուցանիշն ավելի բարձր է»: Մեր մյուս հարցին` գերքաշությունը երեխաների շրջանում կա՞պ ունի ոչ սպորտային կենսակերպով, տիկին Սարիբեկյանն ասաց, որ դպրոցահասակ շատ  երեխաների մոտ սպորտային ակտիվությունը քիչ է, ավելի շատ համակարգչի ու հեռուստացույցի մոտ են լինում, քան բակում ակտիվ խաղում:

Մանրամասները` տեսանյութում

 

Ասուլիսի մեկ այլ մասնակից, Կոլումբիայի համալսարանի մասնագետ տիկին  Շերոն Ակաբասը պատասխանելով մեր հարցին, նշեց, որ նման խնդիր կա նաեւ ԱՄՆ-ում, իսկ ճիշտ սնունդը նպաստում է նաեւ երեխայի առաջադիմության վրա:

Aravot.am-ի այն հարցին էլ, որ կա՞ մի երկիր, որտեղ թերսնուցման եւ գերքաշության խնդիրները նվազագույնի են հասցվել, եւ այն օրինակելի կլինի նաեւ Հայաստանի համար,  պարոն Դեկելբաումը բերեց Մեքսիկայի օրինակը, այս երկրում 20-30 տարվա ընաթացքում կրճատվել է թերսնուցման եւ կարճահասկաության  մակարդակը 50%-ով, հղի կանանց քաշի կանոնակարգում է  կատարվել, ինչի համար Մեքսիկայի կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել: Իսկ տիկին Ակաբասն էլ մի լավ գովեց հայկական խոհանոցն ու բնությունից տրված բարիքները, շեշտելով, որ հայկական միրգ-բանջարեղենը շատ առողջարար են, հարուստ են ու համեղ, ուստի դրանց ճիշտ կիրառման դեպքում կարելի է հասնել լավ արդյունքների: Ընդորում, միջազգային մասնագետները նշեցին, որ լավ արդյունքների կարող ենք հասնել շատ ավելի կարճ ժամականակահատվածում, քան Մեքսիկան է հասել:

Համաժողովը «Սնուցումը` որպես կարեւոր բանալի տնտեսական զարգացման համար» խորագրով էր, ուստի Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կարող է սնուցումը նպաստել տնտեսության զարգացմանը:

Այս առնչությամբ էլ միջազգային մասնագետները շատ օրինակելի պատասխան տվեցին հատկապես մեր պետական այն պաշտոնյանների համար, որոնք տնտեսության զարգացման համար են պատասխանատու:

Ճիշտ սնուցումը մարդու առողջության գրավականն է, ինչպես ասացի մասնագետները, առողջ մարդն իր լավ արտադրողականությամբ է նպաստում տնտեսության վրա, իսկ թերսնուցումը հետագայում ազդում է մարդու IQ-Ի վրա, այսինքն` մտավոր ունակությունների: Մասնագետների ներկայացմամբ` մի քանի միլիոնի ներդրմամբ շատ ավելի մեծ գումարներ կտնտեսվի` հետագայում հիվանդությունների դեմ պայքարելու համար: Ասենք` եթե  Հայաստանը ներդնի ալյուրը երկաթով հարստացնելու ծրագիրը, ապա, ըստ միջազգային մասնագետների, որոշ հիվանդություններ կկանխվեն, հետագայում բարձրաշխատունակությամբ հասարակություն կլինի:

Կարինե Սարիբեկյանի դիտարկումները` տեսանյութում

 

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ինչ նորմալ սննդի մասին է խոսքը,երբ մեր երկիր ներկրվում է տասնյակ հազար տոննաներով ազոտային պարարտանյութ և ոչ մի տոննա ֆոֆորական,կալիումական և այլն:Ամառվա ընթացքում արարատյան դաշտից բերված պոմիդորների մեծ մասը պոմիդոր հիշեցնում է արտաքին տեսքով,իսկ ներքին կառուցվածքով,համով հեռու է պոմիդոր կոչվելուց՝գնվածի մեծ մասը թափվում է:Միակողմանի պարարտացումը ազոտով պատճառ է հանդիսանում մթերքի մեջ մի շարք հանքային նյութերի՝ֆոսֆորի, կալիումի,կալցիումի, պակասության և նույնիսկ բացակայնության:Դրանից տուժում են ինչպես բույսերը,այնպես էլ մարդիկ,որոնք սնվում են այդ մթերքներով:Թերսնված բույսերը ավելի զգայուն են հիվանդությունների և վնասատուների նկատմամբ ու նրանց պաշտպանելու համար ավելի մեծ քանակությամբ թունաքիմիկատներ են օգտագործվում: Արդյունքում բնակչությունը ստանում է ոչ լիարժեք սննդամթերքներ,այստեղից էլ թերասնումը:Իսկ օգտագործվող հացը՝բնակչությունը հիմնականում օգտագործում է բարձր տեսակի ալյուրից պատրաստված հաց,որի մեջ ածխաջրերից բացի այլ օգտակար սննդանյութեր չեն պարունակում:Մեր բնակչությունը նախքինում օգտագործել է ջրաղացում աղացած թեփախառն ալյուրով թխված հաց,որի շնորհիվ,նույնիսկ միայն հաց ուտելով ստացել է անհրաժեշտ սննդանյութերը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031