Այսօր ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա «ԿԳԲ-ական թիմակիցներին» մեղադրեց դավադրության մեջ: Դավադրություն ասելով՝ Պարույր Հայրիկյանը նկատի ուներ մայիսի 28-ը անկախության տոն չհռչակելը: Պարոն Հայրիկյանը, մասնավորապես, այս մասին նշել էր. «Երկիրը չի կարող ունենալ հանրապետություն և դրանից յոթանասուն տարի հետո նշել անկախության օրը: Այս դավադրությանը հաջորդեց մեկ այլ դավադրություն, 1991 թվականի ինքնորոշման օրը կոչվեց անկախության օր: Միանգամից հայ մարդու մտածելակերպը խեղվեց: Ինչպես է, որ անկախության հռչակագիրը ընդունվում է օգոստոսի 23-ին, բայց անկախության օրը նշվում է սեպտեմբերի 21-ին»:
Հայրիկյանը նաև նշեց, թե մայիսի 28-ն այսօր «արժեզրկված է, քանի որ չի կոչվում անկախության օր»:
Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ վարչության անդամ Սամվել Աբրահամյանը Պարույր Հայրիկյանի այս դիտարկումները «անհեթեթություն» համարեց ու նշեց. «Անվանումը տվյալ դեպքում որևէ նշանակություն չունի: Հայրիկյանը կորցրել է ուղենիշները և հիմա նման անհեթեթություններով է զբաղվում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Այսօր Հայաստանում միա՛յն Պ.Հայրիկյանն (ու «Ժառանգությունն») է մնացել,որ ռուսական ՖՍԲ-ի գրպանում չեն:
Է՜ Հայրիկյան ջան! Հայերի 80% – ը մտածում է թե ում որ մասից կախվի կամ որին գցի, այլ ոչ թե ազնիվ աշխատանքով ապրելու մասին: Դրա համար էլ միասին միշտ անհարմար ենք եղել ու ձգտել ենք ցրվել ու ձեռնտու միջավայր (հարիֆ) գտնել: Մեկ էլ՝ հայը ում ասես հավատարիմ կծառայի, բայց ոչ մեկ ուրիշ հայի: Հարկավոր է այստեղից սկսել՝ մինչեւ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ մասին խոսելը: Ներող կլինես նման համոզմունքիս համար, բայց ջանքերդ իզուր են!