Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանի «վառ երևակայության» ու Հանրապետականի` փոքրամասնություն դառնալու մասին

Մայիս 27,2014 18:55

Օրերս Գյումրի կատարած այցի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը,  խոսելով քառյակի համագործակցության մասին, ասաց. «Ընդդիմությունը էսօր ունի իր հստակ օրակարգը. էսօր կարողացել ենք ստեղծել մի վիճակ Հայաստանում, որ ոչ իշխանական ուժերը համաձայնության են գալիս և միասնական քայլեր են կատարում, և մասնավորապես քառյակի շրջանակներում, որին հանրությունը լավ ծանոթ է: Դա, բնականաբար, նոր իրավիճակ է առաջացրել Ազգային ժողովում: Հիմա «Օրինաց երկրի» դուրս գալուց հետո էլ Հանրապետականի վիճակը շատ ավելի է բարդացել. վերջին քվեարկությունը ցույց տվեց, որ մեծ ճիգերի գնով են իրենք կարողանում ապահովել անհրաժեշտ քվորում քվեարկությունների ժամանակ, դրա համար ես ասել եմ, որ սա փխրուն մեծամասնություն է, որ այսօր գոյություն ունի Աժ- ում: Ավելին ասեմ, որ իրենք անընդհատ պնդում են, որ Հանրապետականները ստացել են ամենաբարձր քվեները և  էդ պատճառով իրավունք ունեն խոսել մեծամասնության անունից, նաև ժողովրդիկողմից, սա արհեստական մեծամասնություն է , որովհետև համամասնական ընտրակարգով,եթե մենք նայենք 90 մանդատի մեջ էսօր Հանրապետականը փոքրամասնություն է քաղաքական ուժերի մրցակցության առումով: Էդ 41 բոնուսն է, որ էսօր իրենց ապահովում է էն մեծամասնությունը, որ էսօր գոյություն ունի: Էստեղ է, որ իրավիճակը քաղաքական առումով փոխվել է և էս ձևի նախադեպ չի եղել Հայաստանում, որը շատ մոտիկ է այդ հավասարակշռությունը իսկապես խախտվելուն»:

31.08

Այսօր Aravot.am-ը Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին հարցրեց, թե համամի՞տ է  ՀՅԴ խմբակցության ղեկավարի հայտարարությանը, որ մյուս քաղաքական ուժերի համախմբման պարագայում հանրապետականները ԱԺ-ում իրենց տեղը, դիրքը զիջում են` դառնալով փխրուն մեծամասնություն:  «Արմեն Ջիգարխանյանը մի հարցազրույցի ժամանակ, որին ես շատ հարգում եմ, էսպիսի մի միտք ասաց. «Տաղանդավոր են ոչ միայն այն մարդիկ, ովքեր ինչ-որ խնդիր իրագործում են, տաղանդավոր են նաև այն մարդիկ, ովքեր ունեն վառ երևակայություն` թեկուզ անիրագործելի մտքերի»: էնպես որ Արմեն Ռուստամյանը տաղանդավոր մարդ է: Ես խորին հարգանք ունենալով Արմեն Ռուստամյանի հանդեպ` հիշեցի Արմեն Բորիսիչի խոսքերը»,- ՀՅԴ-ական պատգամավորին այսպես հակադարձեց Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031