Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանցի ուսանողը ապշած է Ֆրանսիական արդարադատությամբ

Մայիս 27,2014 18:36

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Լուսինե Դրամփյանը մեկամսյա պրակտիկա է անցել Վանդեի շրջանի (Ֆրանսիա), այսպես կոչված, Բարձր ատյանի դատարանում: Այն ինչի ականատես է եղել Ֆրանսիայում, լավ իմաստով զարմացրել է հայաստանցի ուսանողին: Նա մի օրինակ բերեց, թե ինչպես է թմրանյութերի վաճառքի եւ տարածման մեջ կասկածվող ֆրանսիացու կատմամբ գործ հարուցվել, սակայն բանը չի հասել կալանք կիրառելուն: Լուսինեի պատմելով Նախնական կալանքի դատավորը (Ֆրանսիայում կա այդպիսի պաշտոն) մերժել է այդ պահանջը, հիմնավորելով, որ այդ անձը ունի բարձր վարձատրվող աշխատանք, նրա հետ կնքված է անժամկետ աշխատանքային պայմանագիր: Ու Ֆրանսիայում քչերի հետ է նման պայմանագիր կնքվում: «Երբ զարմանք հայտնեցի, ինձ բացատրեցին, որ եթե իրենց երկրում մարդու նկատմամբ նախնական կալանք չկիրառելու թեկուզ նվազ հնարավորություն կա, ապա չի կիրառվում»,- նշեց ուսանողուհին:

Թե ինչպես Ֆրանսիայում հենց դատարանից մարդուն կարելի է ազատ արձակել, մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

Ամբողջական հոդվածը www.aravot.am կայքում կլինի մայիսի 29-ին:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. nene says:

    Ջհանդամը թե մի հարյուր հոգու կյանք չի խորտակի թմրադեղ վաճառելով

  2. Տիգրան says:

    ըտենց ապշած էլ թող մնա….արդարադատությունը մեղավորին ազատ արձակելը չէ,.. այլ նախեւառաջ անմեղին չպատժելը….Հայաստանում շատ բան խառնված է, շատերը շատ բան չեն հասկանում, բայց չէի ուզի, որ մեր դատարանները թմրադեղ վաճառողներին՝ բառիգներին ազատ արձակեին…..ու հետո, ֆրանսիական արդարադատությամբ ապշած հայաստանցի ուսանողուհին չի զարմացե՞լ, թե ինչու է բարձր վարձատրություն ունեցող ֆրանսիացին բառիգություն անում…ու հա էլի, Ֆրանսիայում շատ քչերի հետ են կնքվում բարձր վարձատրությամբ աշխատանքային պայմանագրեր: Հազիվ մի քանիսի հետ՝ ու ընդհանուր առմամբ Ֆրանսիան աղքատ երկիր է,չէ՞…. Հայաստանում բարձր վարձատրությամբ աշխատանքային պայմանագրերը շատ ավելի շատ են: Իսկ եթե ուսանողուհին ապշեր այն բանից, թե ինչպես է, որ անկախ երկիր Հայաստանում կա ֆրանսիական համալսարան, ինքը չէր ապշի այն բանից, ինչից որ ապշեց Ֆրանսիայում…

    • Robert says:

      ֆրանսիական արդարադատության նպատակը ամեն գնով բերդերը լցնելը չի, ոչ էլ ամեն գնով պատժելը, իսկ դիլլերների հարցով ամեն մեկն իր խելքով թող որոշի առնի թե չէ, համ էլ մեկը արաղա սիրում մեկն էլ հաշ:

  3. David says:

    Ֆրանսիան էլ խաչ ունի….խաչապաշտների օրենքները իրենց նման ենթակա են…Ականջդ չկանչի Քրիստոս…Ես չեմ տեսել խաչակիր հավատավոր և խաչակրի իրական հումանիզմ:Խաչը, ախ, այդ խաչը…

  4. Արփինե says:

    Իրավաբանությունից հեռու մարդկանց խորհուրդ եմ տալիս նախևառաջ ուսումնասիրել իրավունքի տարրական սկզբունքները` նման անհեթեթ մեկնաբանաթյուններից զերծ մնալու նպատակով: Նա-նական կալանքից պետք է տարբերել ազատազրկումը և հաշվի առնել,որ նախնական կալանքը զուտ խափանման միջոց է և յուրաքանչյուր դեպքում գործում է անձի անմեղության կանխավարկածի սկզբունքը`համաձայն որի մարդը համարվում է անմեղ քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով,այն է` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031