«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հաղորդմամբ, Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթող Պյոտր Պորոշենկոն իր բիզնեսի առաջխաղացման համար մի քանի անգամ այցելել է Ադրբեջան և նույնիսկ շոկոլադի արտադրության հումքի մի մասն Ադրբեջանից է արտահանել, գրում է «Հաքքին.ազ»-ը:
«ՌՈՇԵՆ» քաղցրավենիքների ընկերության Ադրբեջանի գրասենյակից լրատվականին հայտնել են, որ արդեն 5 տարի է, ինչ ուկրաինական արտադրանքը հաջողությամբ գործում է ադրբեջանական շուկայում:
«Ադրբեջանցի գնորդները հավանել են «ՌՈՇԵՆ» քաղցրավենիքների մի շարք տեսակներ: Ընկերության տեսականին ադրբեջանական շուկայում տարեցտարի ընդլայնվում է», – ասել են գրասենյակից:
Բացի «Ռոշեն»-ից Պորոշենկոյին է պատկանում նաև «Ագրոպրոդինվեստ» և «Պոդոլիե» ընկերությունները, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի օսլայի գործարանը, որոնք նույնպես իրենց արտադրություններն են արտահանում Ադրբեջան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ