Մարտակերտի շրջանի Ծմակահողի հիմնական դպրոցի 26 աշակերտից երկուսն այս տարի հրաժեշտ են տվել կրթօջախին: Նոր ուսումնականում դպրոցի առաջին դասարան կընդունվի մեկ աշակերտ:
Շենքը, որը տիպային չէ դպրոցի համար, կառուցվել է 1978 թվականին: Բնականաբար չունի մարզադահլիճ և ակումբ: Առաջինի դեպքում, երեխաների պարապմունքները անմիջական կապ ունեն եղանակների հետ, իսկ ակումբի բացակայությունը չի խանգարում շնորհալի ու արվեստասեր երեխաների համար համապատասխան դասընթացներ կազմակերպելուն: Փորագրություն, երգ, երաժշտություն, ասմունք. սրանք արտադասարանական խմբակներն են, որոնք նպաստում են երեխաների ունակությունների զարգացմանը: Գործում են նաև արտաժամյա խմբակներ` մաթեմատիկա և հայոց լեզու առարկաների: Դպրոցի տնօրեն Արթուր Սաֆարյանը աշակերտների ուսման առաջադիմությունից դժգոհ չէ. «ԱՆցած ուսումնականի 10 շրջանավարտից հինգը շարունակել են ուսումը բարձրագույնում»:
Նյութի մանրամասները կարդացեք karabakh-life.am-ի կայքում