Այսօր տեղի ունեցավ Հայաստանի գործատուների հանրապետական միության «Տնտեսություն և Գործարարություն» վերլուծական ակումբի 2-րդ նիստը, որն անդրադարձավ Հայաստանում անհավասար մրցակցության, մենաշնորհների հետ կապված խնդիրներին եւ դրանց լուծման ճանապարհներին։
ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանն իր խոսքում տեղեկացրեց ակումբի հետագա ծրագրերի մասին. «Քննարկվելու են կուտակային կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ցավոտ հարցերը, սահմանադրական բարեփոխումների հարցը եւ հատկապես դատական համակարգում առկա խնդիրները՝ դատական համակարգում անկողմնակալության բացակայությանը, կոռուպցիային վերաբերող խնդիրներ: Ներառել ենք նաեւ Երեւանի քաղաքապետարանի դերակատարումը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման մեջ: Այնպիսի տպավորություն է, որ քաղաքապետարանի գործը միայն ճանապարհներ ասֆալտապատելն է, ծաղիկներ տեղադրելն է, կարմիր գծեր քաշելն է: Բիզնեսի կեսը գտնվում է Երեւան քաղաքում: Քաղաքապետարանի դերակատարությունը եւ տնտեսական նշանակությունը թույլտվությունների, լիցենզիաների, շինարարական ոլորտների հետ կապված՝ շատ կարեւոր է»:
Պրն Մակարյանը հայտարարեց, որ մտադիր է քաղաքապետարանի թեման քննարկելիս հրավիրել այլ երկրների քաղաքապետների, որոնք կներկայացնեն իրենց փորձը գործառույթների, բյուջեի ձեւավորման եւ ծախսերի վերաբերյալ:
Մանրամասն՝տեսանյութում
Կարդացեք նաև
Պրն Մակարյանը նիստի ընթացքում կարծիք հայտնեց, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է միջամտի նոր բիզնեսներ գրանցվելու այն դեպքում, երբ հաճախ «եղբայր», «որդի», որոնց կենսագրությունը առանձնապես հայտնի չի, դառնում են բիզնեսին «փայատեր»:
Մանրամասն՝տեսանյութում
Նշենք, որ Հայաստանի գործատուների հանրապետական միության «Տնտեսություն և Գործարարություն» վերլուծական ակումբը նպատակ ունի հզորացնելու պետություն-տնտեսություն-գործարարություն կապը: Ակումբի առաջին նիստը տեղի էր ունեցել այս տարվա մարտի 18-ին:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ